«Ժուան Ցզի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 83 բայտ ,  8 ամիս առաջ
Առանց խմբագրման ամփոփման
{{Անձ}}
'''Ժուան Ցզի''' (մոտ մ.թ.ա. 369— մ.թ.ա. 286 թ.), [[Չինաստան|չինացի]] մտածող, [[Դաոսականություն|դաոսական]] ուսմունքի վաղ մեկնիչներից ամենազադեցիկը։ Նրա աշխատությունը, որը կրում է մտածողի անունը («Ժուան Ցզի»), համարվում է դաոսականության կարևոր տեքստերից մեկը։ Շատերի կողմից այն համարվում է ավելի ընդգրկունկարևոր երկ, քան դաոսական ուսմունքի հիմքում ընկած [[Լաո Ցզի]]ի «Դաո Դե Ցզի» երկը <ref>https://www.britannica.com/biography/Zhuangzi</ref>։
Ժուան Ցզիի ուսմունքը մծմեծ ազդեցություն է թողել նաև չինական [[Բուդդայականություն|բուդդայականության]] զարգացման վրա և նշանակալի ներգործություն է ունեցել չինական չինական բնապատկերի[[բնապատկեր]]ի և պոեզիայի[[չինական պոեզիա|պոեզիա]]յի վրա:
 
== Կյանքը ==
Չնայած նրա կարևորությանը` Ժուան Ցզի կյանքի մանրամասները, բացի «Ժուան Ցզի» երկում նրա մասին եղած բազմաթիվ անեկդոտներիցպատումներից, անհայտ են: Հան դինաստիայիՉինացի «Մեծ պատմիչ» ՝ [[Սիմա Ցյան]]ը (մահացել է մ.թ.ա. մոտ 87 թ.), Ժուան Ցզիի մասին իր կենսագրական ակնարկում ներկայացնում է սակավ տեղեկություններ: Նա հաղորդում է, որ մտածողը ծնվել է Մեն նահանգում, նրա անձնանունը Ժու էր, և որ նա իր հայրենի նահանգի Քիյուան ​քաղաքում ոչ բարձրաստիճան պաշտոնյա էր: Ըստ պատմիչի Ժուան Ցզին ապրել է Չուի արքայազն Վեի օրոք (մահացել է մ.թ.ա. 327 թ.) և, հետևաբար, մեկ այլ կարևոր չինացի փիլիսոփա, [[Կոնֆուցիոս|Կոնֆուցիոսի]] ուսմունքի հետևորդ [[Մեն Ցզի]]ի ժամանակակիցն է։
 
Ժուան Ցզին առավել հայտնի է իր անունը կրող գրքով: Այն բաղկացած է 33 գլուխներից։ Ուսումնասիրողների կարծիքով`, Ժուան Ցզի գրչին են պատկանում երկի առաջին յոթ գլուխները ՝ այսպես կոչված «ներքին գրքերը», մինչդեռ «արտաքին գրքերը» (գլուխներ 8–22) և «խառը գրքերը» (գլուխներ 23–33) մեծ մասամբ փիլիսոփայի հետագա հետևորդների գրչի արդյունքն էեն: Երկի վերջին գլուխները նաև պարունակում են Չժուան Ցզիի մասին տարբեր պատումներ:
 
== Ուսմունքը ==
Ժուան Ցզին ուսուցանել է, որ այն, ինչ կարելի է իմանալ կամ ասել [[Դաո]]յի մասին, դա Դաո չէ: ԱյնԴաոն չունի ոչ սկիզբ, ոչ ավարտ, ոչ էլ սահմանափակումներ կամ սահմանազատումներ: Կյանքը, առերևույթ աշխարհը Դաոյի շարունակական դրսևորումն ու վերափոխումն է, որում չկա ավելի լավ կամ ավելի վատ, չկա բարիք կամ չարիք: Պետք է թույլ տրվի, որ իրերն ընթանան իրենց ընթացքով, և մարդիկ չպետք է արժևորեն մի իրավիճակը մյուսի նկատմամբ: Իսկապես առաքինի մարդը զերծ է հանգամանքներից, անձնական կապվածություններից, ավանդույթի հարկադրանքից և շրջակա աշխարհը բարեփոխելու մտքերից: Այդ նկատառումներից ելնելով` Ժուան Ցզին մերժել է Չու պետության վարչապետ դառնալու առաջարկը` չցանկանալով մասնակից դառնալ արքունիքի միջավայրի ինտրիգներին:
 
Փիլիսոփայի աշխարհընկալման ամբողջական հարաբերականությունն արտահայտված է «Ժուան Ցզի» երկի առավել հայտնի հատվածներից մեկում.
<blockquote>''«Մի անգամ ես ՝ Ժուան Ցզին, երազում տեսա, որ թիթեռ եմ և երջանիկ եմ որպես թիթեռ: Գիտակցում էի, որ ինքս ինձանից բավականին գոհ եմ, բայց չգիտեի, որ Ժուան Ցզին եմ: Հանկարծ ես արթնացա և ինձ գիտակցեցի որպես Ժուան Ցզի: Եվ ահա ես չգիտեմ`Ժուան Ցզին էր երազ տեսնում, որ ինքը թիթեռ է, թե թիթեռն էր երազ տեսնում, որ ինքը Ժուան Ցզին է: Բայց չէ որ, Ժուան Ցզիի և թիթեռի միջև որոշակի տարբերություն կա։ Ահա սա՛ է կոչվում իրերի վերափոխում»:'' </blockquote>
 
Հարցին, թե որտեղ է [[Դաո]]ն, Ժուան Ցցին պատասխանում է, որ այն ամենուրեք է: Երբ նրան խնդրում են ավելի հստակ արտահայտվել, նա հայտարարում է, որ [[Դաո]]ն մրջյունների մեջ է և անգամ ավելի ստորին շերտերում՝ մոլախոտերի և գետնին ընկած խեցիների կտորների մեջ: Ավելին, Դաո կարելի է գտնել նաև արտաթորանքի և մեզի մեջ: Դաոյի ամենաթափանցության մասին այս ուժգին հայտարարությունն իր զուգահեռներն ունեցավ հետագա չինական բուդդայականության մեջ, որում նման խոսքերով էր նկարագրվում մշտապես և ամեն ինչում ներկա և ներթափանցված Բուդդային։[[Բուդդա]]ն։
 
Ժուան Ցցին գերազանցապես աշխարհի վայրիվերումներից ազատ, Դաոյի հետ միասնության մեջ գտնվող աշխարհի վայրիվերումներից ազատ մարդու փիլիսոփայություն է:
 
== Ծանոթագրություններ ==
16 795

edits