«Ժուան Ցզի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
== Կյանքը ==
Չնայած նրա կարևորությանը` Ժուան Ցզի կյանքի մանրամասները, բացի «Ժուան Ցզի» երկում նրա մասին եղած բազմաթիվ անեկդոտներից, անհայտ են: Հան դինաստիայի «Մեծ պատմիչ» ՝ [[Սիմա Ցյան]]ը (մահացել է մ.թ.ա. մոտ 87 թ.), Ժուան Ցզիի մասին իր կենսագրական ակնարկում ներկայացնում է սակավ տեղեկություններ: Նա հաղորդում է, որ մտածողը ծնվել է Մեն նահանգում, նրա անձնանունը Ժու էր, և որ նա իր հայրենի նահանգի Քիյուան ​քաղաքում ոչ բարձրաստիճան պաշտոնյա էր: Ըստ պատմիչի Ժուան Ցզին ապրել է Չուի արքայազն Վեի օրոք (մահացել է մ.թ.ա. 327 թ.) և, հետևաբար, մեկ այլ կարևոր չինացի փիլիսոփա, [[Կոնֆուցիոս|Կոնֆուցիոսի]] ուսմունքի հետևորդ [[Մեն Ցզի]]ի ժամանակակիցն է։
 
Ժուան Ցզին առավել հայտնի է իր անունը կրող գրքով: Այն բաղկացած է 33 գլուխներից։ Ուսումնասիրողների կարծիքով`Ժուան Ցզի գրչին են պատկանում երկի առաջին յոթ գլուխները ՝ այսպես կոչված «ներքին գրքերը», մինչդեռ «արտաքին գրքերը» (գլուխներ 8–22) և «խառը գրքերը» (գլուխներ 23–33) մեծ մասամբ փիլիսոփայի հետագա հետևորդների գրչի արդյունքն է: Երկի վերջին գլուխները նաև պարունակում են Չժուան Ցզիի մասին տարբեր պատումներ:
 
== Ծանոթագրություններ ==