«Ժուան Ցզի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
'''Ժուան Ցզի''' (մոտ մ.թ.ա. 369— մ.թ.ա. 286 թ.), [[Չինաստան|չինացի]] մտածող, [[Դաոսականություն|դաոսական]] ուսմունքի վաղ մեկնիչներից ամենազադեցիկը։ Նրա աշխատությունը, որը կրում է մտածողի անունը («Ժուան Ցզի»), համարվում է դաոսականության կարևոր տեքստերից մեկը։ Շատերի կողմից այն համարվում է ավելի ընդգրկուն, քան դաոսական ուսմունքի հիմքում ընկած [[Լաո Ցզի]]ի «Դաո Դե Ցզի» երկը <ref>https://www.britannica.com/biography/Zhuangzi</ref>։
Ժուան Ցզիի ուսմունքը մծ ազդեցություն է թողել նաև չինական բուդդայականության զարգացման վրա և նշանակալի ներգործություն է ունեցել չինական չինական բնապատկերի և պոեզիայի վրա:
 
== Կյանքը ==
Չնայած նրա կարևորությանը` Ժուան Ցզի կյանքի մանրամասները, բացի «Ժուան Ցզի» երկու նրա մասին եղած բազմաթիվ անեկդոտներից, անհայտ են: Հան դինաստիայի «Մեծ պատմիչ» ՝ [[Սիմա Ցյան]]ը (մահացել է մ.թ.ա. մոտ 87 թ.),Ժուան Ցզիի մասին իր կենսագրական ակնարկում ներկայացնում է սակավ տեղեկություններ: Դա հաղորդում է, որ մտածողը ծնվել է Մեն նահանգում, նրա անձնանունը Ժու էր, և որ նա իր հայրենի նահանգի Քիյուան ​քաղաքում ոչ բարձրաստիճան պաշտոնյա էր: Ըստ պատմիչի Ժուան Ցզին ապրել է Չուի արքայազն Վեի օրոք (մահացել է մ.թ.ա. 327 թ.) և, հետևաբար, մեկ այլ կարևոր չինացի փիլիսոփա, [[Կոնֆուցիոս|Կոնֆուցիոսի]] ուսմունքի հետևորդ [[Մեն Ցզի]]ի ժամանակակիցն է։
 
== Ծանոթագրություններ ==