«Մեծ Հայքի գավառների ցանկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 96.
|| 12 || [[Պատկեր:Հավնունիք Այրարատ նահանգ page353-2000px-Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.jpg|200px|Հավնունիք գավառը Այրարատ նահանգում]] || [[Հավնունիք]] || «Աշխարհացույցում» հիշատակվում է որպես Այրարատ նահանգի 4-րդ գավառ։ Տարածվում էր [[Արաքս]]ի ձախ ափին՝ [[Բասեն]]ի և [[Արշարունիք]]ի միջև, կենտրոնն էր Հավնիք կամ [[Ավնիկ]] բերդավանը։ Պատկանում էր [[Հավնունիներ]]ի տոհմին, որն առաջացել է [[Կամսարականներ]]ի նախարարական տոհմի ճյուղավորումից (5-րդ դար)։ Արաբական տիրապետության շրջանում (7-9 դարեր) Հավնունիքում առաջացել էր արաբական փոքր ֆեոդալական իշխանություն, որը ենթակա էր [[Կարին]]ի ամիրայությունը։ 949 թվականին Հայաստանի որոշ շրջանների հետ Հավնունիքը գրավվել է [[Բյուզանդիա]]յի կողմից։ 12-րդ դարի վերջից մինչև 13-րդ դարը պատկանում էր [[Զաքարյաններ]]ին։
|-
|| 13 || [[Պատկեր:Ճակատք Այրարատ նահանգ page353-2000px-Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1 copy 7.jpg|200px|Ճակատք գավառը Այրարատ նահանգում]] || [[Ճակատք]] || Այժմ՝ Սուրմալու: Տարածվում էր [[Հայկական Պար լեռնաշղթա]]յի և [[Երասխ գետ]]ի միջև, վերջինիս Վարդամարգ և Ագարակ վտակների ավազանում։ Հյուսիս-արևմուտքից և հյուսիս-արևելքից Երասխով սահմանակից էր [[Արշարունիք]] և Արագածոտն, հարավ–արևմուտքից և հարավ–արևելքից (Հայկական պարով)՝ [[Բագրևանդ]] և [[Կոգովիտ]] գավառներին։ Ճակատքի հարավային և արևմտյան մասերը լեռնոտ են, կենտրոնական մասում բարձրանում են [[Բարդող]] և Փարլու (Փերլու) լեռնագագաթները։ Հյուսիսը (Երասխի աջափնյակը) հարթավայրային է։ [[Արշակունիներ]]ի և [[Բագրատունիներ]]ի թագավորության ժամանակներում Ճակատքը մտել է արքունի տիրույթների մեջ։ 13-րդ դարի սկզբին ազատագրվել է սելջուկյան թյուրքերից և անցել [[Զաքարյաններ]]ին։ Ճակատքի բազմաթիվ բնակավայրեր կործանվել են [[1387]] և [[1393]] թվականների Լենկթեմուրի արշավանքների հետևանքով։ 15-րդ դարում Ճակատքը տրոհված է եղել երկու վիճակի՝ Կողբի և Սուրմառուի (համանուն կենտրոնների անունով)։ Այստեղ է գտնվում Սուրմառի բերդը:
|-
|| 14 || [[Պատկեր:Մազազ Այրարատ նահանգ page353-2000px-Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1 copy 8.jpg|200px|Մազազ գավառը Այրարատ նահանգում]] || [[Մազազ]] || Այժմ՝ Գառնի: [[Ազատ գետ]]ի վերին ավազանում: Գառնի բերդն ու նշանավոր քաղաքը՝ Ազատ գետի վրա, հռչակված է հին ժամանակներից իր ամուր դիրքով. Արշակունի թագավորների դաստակերտ և գանձերի պահպանության տեղ: Այստեղ է Տրդատի թախտ անունը կրող հին փառավոր շինությունը հռոմեական ոչով: Վաղ Միջնադարում Մազազ գավառն անջատվել է [[Նիգ]] գավառից, որի մասն է կազմել [[Վարաժնունիք]] գավառի հետ միասին։ [[Նիգ]], Մազազ, [[Վարաժնունիք]] գավառների սկզբնական տերերն են եղել [[Գնթունիներ]]ը՝ Մեծ Հայքի թագավորության իշխանական նշանավոր տներից մեկը։ Այստեղ են գտնվում [[Գեղարդի վանք]]ն ու [[Հավուց Թառի վանք]]ը: