«Իվան Գոնչարով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
[[1831]]-[[1834]] թվականներին սովորել է [[Մոսկվայի համալսարան]]ի բանասիրական բաժնում։ [[1852]]-[[1854]] թվականներին «Պալլադա» ռազմանավով կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն։ [[1858]] թվականին առանձին գրքով հրատարակել է «Պալլադա» առագաստանավը» ակնարկաշարը։ [[1856]] թվականին աշխատել է որպես գրաքննիչ, [[1862]]-[[1863]] թվականներին՝ «Սևեռնայա պոչտա» թերթի խմբագիր, [[1863]]-[[1867]] թվականներին՝ մամուլի խորհրդի անդամ։ 1839 թվականին գրել է «Երջանիկ սխալ», [[1842]] թվականին՝ «Իվան Սավվիչ Պոդժաբրին» վիպակները։ [[1847]] թվականին պարբերական մամուլում հրատարակել է «Սովորական պատմություն» վեպը։ Գրել է «[[Օբլոմով]]» (1859 թվական) և «Զառիթափ» (1869 թվական) վեպերը, որոնցով մտել է ռուս և համաշխարհայիև գրականություն՝ որպես քննադատական ռեալիզմի ականավոր ներկայացուցիչ։ Պրոբլեմատիկայով միմյանց հետ սերտ կապված այս վեպերը կարելի է դիտել որպես եռերգություն։ Նրա վեպերն աչքի են ընկնում վիպագրական վարպետությամբ, կենցաղի ռեալ պատկերումով։ Կերպարների ընդհանրացման ուժը հասնում է այն աստիճանի, որ «Օբլոմով» անունը դարձել է մի ամբողջ հասարակական երևույթի հոմանիշ։ [[1869]] թվականից ծավալել է գրաքննադատական գործունեություն։ Գրականության վերաբերյալ նրա հոդվածներից առանձնակի նշանակություն ունի «Միլիոն տառապանքներ» հոդվածը՝ նվիրված [[Ալեքսանդր Գրիբոյեդով]]ի «[[Խելքից պատուհաս]]» կատակերգության մեկնաբանմանը։
 
== Ծանոթագրություններ ==