«Մասնակից:Մեծն Աննա/Սևագրություն 1»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակ՝ հետշրջված
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակներ՝ Դատարկում Ձեռքով հետշրջում
Տող 1.
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}
'''Նիկոլաս Բիդլ''' ({{lang-en|Nicholas Biddle}}, {{ԱԾ}}), Միացյալ Նահանգների երկրորդ բանկի նախագահը (1822 թվականից):
 
Ուիլյամ Էնգդալի կարծիքով՝ Նիկոլաս Բիդլը, հակազդելով նախագահ [[Էնդրյու Ջեքսոն|Ջեքսոնին]], կազմակերպել է 1834 թվականի Միացյալ Նահանգների համազգային ռեցեսիան (List of recessions in the United States)<ref>[http://www.warandpeace.ru/ru/exclusive/view/55478/ Зарождение американской финансовой олигархии] // Первая глава новой книги Уильяма Энгдаля «Боги денег», 15.02.2011</ref>։
 
== Ծագում և վաղ կյանք ==
Նիկոլաս Բիդլը ծնվել է [[Փենսիլվանիա]] նահանգի [[Ֆիլադելֆիա]] քաղաքում։ Բիդլի նախահայրերը ներգաղթել են Փենսիլվանիա և մասնակցել նախահեղափոխական գաղութային պայքարին։
 
Նիկոլասի հայրը՝ Չարլզ Բիդլը ({{lang-en|Charles Biddle}}), իր գործին նվիրված ականավոր գործիչ էր, Ամերիկյան անկախության գործի վերաբերյալ և ծառայել է Փենսիլվանիայի նահանգի փոխնախագահ [[Բենջամին Ֆրանկլին]]ի օրոք։
 
Նիկոլասի հորեղբայրը, ով նույն անունն ուներ Նիկոլասի հետ, Ֆիլադելֆիայի ռեզիդենտն էր (բնակիչ), ավելի վաղ ծովային հերոս էր։ Նիկոլասի մյուս հորեղբայրը՝ Էդվարդ Բիդլը ({{lang-en|Edward Biddle}}), ԱՄՆ Կոնգրեսի անդամ էր 1774 թվականին։
 
Երիտասարդ Նիկոլասը մեծ հույսեր էր ներշնչում ուսման մեջ և տաղանդավոր էր։ Ոչ ոք չէր կասկածում, որ երիտասարդը կարող էր լավ կրթված մարդ դառնալ։ Նրա ուսուցման ունակության հաստատման փաստ է դարձել նաև վաղ տարիքում Փենսիլվանիայի հեղինակավոր ակադեմիաներից մեկում նրա ընդունվելը։
 
Շնորհիվ իր արագ սովորելու և ուսման գերազանց առաջադիմության, նա ընդունվել է Փենսիլվանիայի պետական համալսարան՝ 10 տարեկանում։
 
Երբ համալսարանը հրաժարվել է գիտական աստիճան տալ դեռահասին, Նիկոլասը տեղափոխվել է [[Փրինսթոնի համալսարան]] և հաջողությամբ ավարտել այն 1801 թվականին՝ 15 տարեկանում։
 
Նրա ավագ եղբայրը՝ Թոմաս Բիդլը ({{lang-en|Thomas Biddle}}), 1812 թվականի պատերազմի հերոս էր։ Նա լավ հարաբերություններ ուներ իր կրտսեր եղբոր հետ։ Դա վկայում է նաև այն, որ Թոմասը պատրաստ կլիներ մահանալ մենամարտի մեջ՝ պաշտպանելով իր եղբոր՝ Նիկոլասի պատիվը։
 
Մինչ նա ավարտել է իրավագիտության ուսումը, նրան պաշտոնապես աշխատանք են առաջարկել։ Լինելով Ջոն Արմսթրոնգի քարտուղարի և Ֆրանսիայում ԱՄՆ արտաքին գործերի նախարարի պաշտոններում՝ նա մեկնել է արտասահման 1804 թվականին և եղել է Փարիզում [[Նապոլեոն Բոնապարտ|Նապոլեոնի]] թագադրման ժամանակ։
 
Դրանից հետո նա մասնակցել է Լուիզիանայի պետական գնումների ստուգմանը։ Դրա շնորհիվ ձեռք է բերել ֆինանսական գործերում իր առաջին փորձը։ Բիդլը շատ է ճամփորդել Եվրոպայում։ Անգլիա վերադառնալուց հետո նա [[Ջեյմս Մոնրո]]յի քարտուղարն էր։ Ավելի ուշ նա զբաղեցրել է Սենտ Ջեյմսի պալատին կից դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնը։ Քեմբրիջ քաղաքում ({{lang-en|Cambridge}}) Բիդլը մասնակցել է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսորների հետ խորհրդակցությանը՝ նրանց մասնակից դարձնելու համար ժամանակակից հունական բարբառի և հին հունական բարբառի համեմատության համար, որն օգտագործվել է հին հունական բանաստեղծ [[Հոմերոս]]ի կողմից։ Այս գործողությունը գրավել է Մոնրոյի ուշադրությունը։
 
1807 թվականին Թոմաս Բիդլը վերադարձել է Ֆիլադելֆիա։ Այդ ժամանակ նա սկսում է զբաղվել տարբեր թեմաներով, բայց առավելապես արվեստագիտությամբ գիտական հոդվածներ գրելով։ Նա դառնում է «Պորտ ֆոլիո» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, որը լույս է տեսել 1806-1823 թվականներին։ 1811 թվականին նա ամուսնացել է Ջեյն Քրեյգ Մարգարետի հետ ({{lang-en|Jane Margaret Craig}}), որը ծնվել է 1792 թվականին։ Նրանք ունեին վեց երեխա։ 1812 թվականին, գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դեննիի ({{lang-en|Joseph Dennie}})մահից հետո, Բիդլը պատասխանատվություն է ստանձնել ամսագրի թողարկման համար և տեղափոխվել է ապրել 7-րդ փողոց ({{lang-en|7th St}}), Սփրուսի փողոցի մոտակայքում ({{lang-en|Spruce Street}})։
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.lewis-clark.org/content/content-article.asp?ArticleID=2321 Article and portrait at «Discovering Lewis & Clark»]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Գրականություն ==
* {{ВТ-ЭСБЕ|Биддль, Николай}}