«Մանավազյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Մանավազյաններ''', նախարարական տոհմ [[Արշակունի|Արշակունյաց]] Հայաստանում։ Մանաւազեանների ժառանգական կալուածքն էր [[Հայք]]ի գավառը՝ Մանաւազակերտ կենտրոնով։ Ըստ ավանդության, Մանաւազեանները կոչուել են [[Հայկ Նահապետ]]ի որդի` [[Մանավազ]] նախնու անունով։ 330-ական թուականներին Մանաւազեաններն անհաշտ կռիվներ են մղել իրենց ազգակից իշխանական տոհմերի՝ [[Բզնունիներ]]ի ու [[Որդունիներ]]ի դեմ։ Չկարողանալով հաշտեցնել կռվող կողմերին՝ Տրդատ Գ Մեծի որդու` [[Խոսրով Գ]] Կոտակ թագավորի (330-ՅՅՑթթ.) հրամանով սպարապետ Վաչե Մամիկոնյանը ոչնչացրել է նրանց և բռնագրավել տիրույթները։ Հարք գավառը տրվել է [[Աղբիանոսյաններ]]ի եպիսկոպոսական տոհմին։
 
[[Պատմաբան]] [[Մնացական Ռաֆիկի Խաչատրեան]]ը կողմնակից է այն տեսակէտին, որ [[Արշակունեաց]] [[արքայատոհմ]]ը տուեալ իրադրութիւնում հենց ինքն էր միջնախարարական բախումների հրահրողը: Բանն այն է, որ Հայոց արքունիքը որոշել էր իր վերահսկողութիւնը սահմանել Հայոց Ոստանից դէպի Մեծ Հայքի սահմանները գնացող մայրուղիները, ինչով իսկ ամրապնդած կլինէր թագաւորական կենտրոնաձիգ իշխանութիւնը: Ընդ որում, այդ ծրագրում յատուկ դեր ունէր "Արաքայական մայրուղին", որը Արտաշատից ձգւում էր դէպի Տիգրանակերտ: Այս ծրագիրն իրականացնելիս Արշակունեաց գահակալին յաջողուեց իրար դեմ հանել մայրուղիների վրայ գտնուող նախարարությունները, եթէ անգամ նրանք միմեանց սահմանակից չէին, մասնաւորապէս` Մանաւազեաններին, Բզնունիներին ու Որդունիներին: Աշխարհագրական այպիսի իրադրութիւնը հակամարտող երէք նախարարական տոհմերին հարկադրում էր միմեանց դեմ պայքարել Արշակունիների տիրույթների վրայով, ինչն էլ Հայոց արքայի համար առիթ դարձաւ՝բնաջնջելու հակամարտող տոհմերից Մանաւազեաններին ու Որդունիներին: Արդիւնքում արքունիքին յաջողուեց.
 
1. միմեանց ձեռքերով ոչնչացնել տալ [[Մեծ Հայք]]ում կարևոր ռազմավարական դիրք զբաղեցնող հին` "հայկազեան" նախարարական տոհմերից երկուսը, որոնց յետագայ գոյութիւնն անցանկալի էր եկուոր` պարթևազն [[Արշակունիներ]]ի [[արքայական]] [[գահատոհմ]]ի հանդէպ,