«Մանավազյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up using AWB
No edit summary
Տող 1.
'''Մանավազյաններ''', նախարարական տոհմ [[Արշակունի|Արշակունյաց]] Հայաստանում։ Մանավազյանների ժառանգական կալվածքն էր [[Հայք]]ի գավառը՝ Մանավազակերտ կենտրոնով։ Ըստ ավանդության, Մանավազյանները կոչվել են [[Հայկ Նահապետ]]ի որդի` [[Մանավազ]] նախնու անունով։ 330-ական թթ Մանավազյանների անհաշտ կռիվներ են մղել իրենց ազգակից իշխանական տոհմերի՝ [[Բզնունիներ]]ի ու [[Որդունիներ]]ի դեմ։ Չկարողանալով հաշտեցնել կռվող կողմերին՝ [[Խոսրով Գ]] Կոտակ թագավորի հրամանով սպարապետ Վաչե Մամիկոնյանը ոչնչացրել է նրանց և բռնագրավել տիրույթները։ Հայք գավառը տրվել է [[Աղբիանոսյաններ]]ի եպիսկոպոսական տոհմին։
 
[[Ռազմական]] [[պատմաբան]] [[գնդապետ]] [[Մնացական]] [[Ռաֆիկի]] [[Խաչատրեան]]ը կարծում է, որ [[Արշակունեաց]] [[արքայատոհմ]]ը տուեալ իրադրութիւնում հենց ինքն էր միջնախարարական բախումների հրահրողը: Արդիւնքում արքունիքին յաջողուեց միմեանց ձեռքերով ոչնչացնել տալ [[Մեծ Հայք]]ում կարևոր ռազմավարական դիրք զբաղեցնող երէք հին նախարարական տոհմերի, որոնք նաև բաւական անհաշտ դիրք էին գրաւում եկուոր` պարթևազն [[Արշակունիներ]]ի [[արքայական]] [[գահատոհմ]]ի հանդէպ:
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}