«Մասնակից:Zaqaryan13/Ավազարկղ2»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակ՝ հետշրջված
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակներ՝ Դատարկում Ձեռքով հետշրջում
Տող 1.
[[Պատկեր:Princes.jpg|thumb|[[Ջոն Էվերեթ Միլլե]], ''Թաուերի արքայազնները,'' 1878]]
 
'''Թաուերի արքայազններ՝''' <nowiki/>[[Էդուարդ V]] ([[1470]] թվականի [[նոյեմբերի 4]]-[[1483]]?) և նրա եղբայրը՝ [[Ռիչարդ Շրուսբերի, Յորքի 1-ին դուքս|Ռիչարդ Յորք]] ([[1473]] թվականի [[Օգոստոսի 17|օգոստոս 17]]-[[1483]]?), [[Անգլիայի թագավորություն|Անգլիայի թագավոր]] [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ի]] և [[Էլիզաբեթ Վուդվիլ|Էլիզաբեթ Վուդվիլի]] որդիները։
 
== Իրադարձություն ==
[[1483]] թվականին [[Միացյալ թագավորության խորհրդարան|անգլիական խորհրդարանը]] օրենք հրապարակեց, որը հայտնի է որպես {{нп5|Titulus Regius|Titulus Regius||Titulus Regius}}․ այն երկու արքայազններին հայտարարեց ապօրինի։ Անգլիայի թագավոր դարձած արքայազնների հորեղբայրը՝[[ Ռիչարդ III]]ը, նրանց տեղավորեց այդ ժամանակ նախկին թագավորական նստավայր լոնդոնյան [[Թաուեր|Թաուերում]]։ [[1483]] թվականի ամառվանից հետո արքայազնների մասին ոչ մի տեղեկություն չի եղել, նրանց հետագա ճակատագիրը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ նրանք մահացել են կամ սպանվել են [[Թաուեր|Թաուերում]]:
 
[[1674]] թվականին մատուռ տանող աստիճանների տակ գտնվող [[Սպիտակ աշտարակ (Լոնդոն)|Սպիտակ աշտարակում]] վերանորոգման աշխատանքների ժամանակ երկու մանկական [[կմախք]] է հայտնաբերվել։ Այդ ժամանակ դրանք համարել են երկու արքայազնների մնացորդները, և [[Չարլզ II Ստյուարտ|Չարլզ II-ը]] հրամայել է տեղափոխել [[Վեստմինստերյան աբբայություն]]։ [[1933]] թվականին գերեզմանը բացվել է՝ հույս ունենալով ժամանակակից գիտության օգնությամբ որոշել, թե պատկանե՞լ են արդյոք աճյունները արքայազններին, բայց պարզել չի հաջողվել երեխաների տարիքը և սեռը:
 
== Սպանության վարկածներ ==
[[File:Pedro Américo - Os filhos de Eduardo IV da Inglaterra.jpg|thumb|աջից|''Էդուարդ IV-ի որդիները'' [[Պեդրո Ամերիկո]]]] Ըստ մինչև վերջերս առավել տարածված վարկածի (այժմ այն ակտիվորեն վիճարկվում է)՝ արքայազնները սպանվել են [[Ռիչարդ III|Ռիչարդ III-ի]] հրամանով, ով ավելի վաղ հասել էր տղաներին անգլիական թագի նկատմամբ իրենց իրավունքից զրկելուն և նրանց գերի էր պահում [[Թաուեր|Թաուերում]]: Սպանության հետևում կարող էին կանգնել նաև [[Ռիչարդ III|Ռիչարդին]] ծառայության մեջ նվիրված ասպետ սըր [[Ջեյմս Տիրրելլ|Ջեյմս Տիրրելլը]], որը [[1502]] թվականին կտտանքների տակ խոստովանել է արքայազնների սպանությունը, և [[Ռիչարդ III|Ռիչարդի]] աջ ձեռք՝ [[Հենրի Ստաֆֆորդ, Բեքինգհեմի 2-րդ դուքս|դուքս Բեքինգհեմը]]: Կա նաև վարկած, որ արքայազնները սպանվել են [[1485]] թվականից հետո [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VII-ի]] հրամանով, որը որպես անգլիական միապետ, հանուն իր լեգիտիմության մեծացման, ամուսնացել է արքայազնների քրոջ՝ [[Էլիզաբեթ Յորք|Էլիզաբեթ Յորքի]] հետ<ref>{{Cite web |author=Петросьян А. А.|url=http://annals.xlegio.ru/evrope/small/richard3.htm#_ftnref18 |title= Ричард III — миф и реальность |accessdate=2015-08-01 |archiveurl=https://web.archive.org/web/20111012200901/http://annals.xlegio.ru/evrope/small/richard3.htm#_ftnref18 |archivedate=2011-10-12 |deadlink=yes }}</ref>։ [[Էլիզաբեթ Յորք|Էլիզաբեթը]] կարող էր համարվել հոր՝ [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ի]] ժառանգորդը միայն եղբայրների՝ [[Էդուարդ V|Էդուարդ V-ի]] և [[Ռիչարդ Շրուսբերի, Յորքի 1-ին դուքս|Ռիչարդ Յորքի]] մահվան դեպքում:
 
[[Թոմաս Մոր|Թոմաս Մորը]] գրել է, որ Թաուերի [[գունդստաբլ]] Ռոբերտ Բրեքենբերին հրաժարվել է [[Ռիչարդ III|Ռիչարդ III-ի]] հրամանով սպանել արքայազններին, սակայն ավելի ուշ ենթարկվել է Թաուերի բանալիները [[Ջեյմս Տիրրելլ|Ջեյմս Տիրրելլին]] հանձնելու հրամանին, ով էլ կազմակերպել է սպանությունը։ Տիրրելլի երկու հպատակները՝ Մայլզ Ֆորեստը և Ջոն Դայթոնը, բարձերով խեղդամահ են արել քնած արքայազններին։ Ըստ [[Թոմաս Մոր|Մորի]]՝ սպանությունը տեղի է ունեցել [[1483]] թվականի օգոստոսին կամ սեպտեմբերին։
 
== Գրականության մեջ ==
Շեքսպիրի «Ռիչարդ III» պիեսում արքայազնների սպանության ետևում կանգնած են թագավոր Ռիչարդն ու Ջեյմս Տիրրելլը։
 
[[Կիր Բուլիչով|Կիր Բուլիչովի]] «Արքայազնները աշտարակում» վեպում արքայազնները ողջ են մնացել և գլխավոր հերոսուհու հետևից գնացել են ապագա։
 
== Տես նաև ==
* [[Ուգլիչյան գործ]]
 
== Ծանոթագրություններ ==
{{примечания}}
 
== Հղումներ ==
* {{книга|заглавие=[[Encyclopædia Britannica]]. Eleventh Edition|место=[[New York]]|издательство=Encyclopædia Britannica, Inc.|год=1911|том=8}}
* [http://www.historic-uk.com/HistoryUK/England-History/PrincesinTower.htm The Mystery of the Princes in the Tower]{{ref-en}}