«Մասնակից:Zaqaryan13/Ավազարկղ2»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակ՝ հետշրջված
Տող 11.
Ըստ մինչև վերջերս առավել տարածված վարկածի (այժմ այն ակտիվորեն վիճարկվում է)՝ արքայազնները սպանվել են [[Ռիչարդ III|Ռիչարդ III-ի]] հրամանով, ով ավելի վաղ հասել էր տղաներին անգլիական թագի նկատմամբ իրենց իրավունքից զրկելուն և նրանց գերի էր պահում [[Թաուեր|Թաուերում]]: Սպանության հետևում կարող էին կանգնել նաև [[Ռիչարդ III|Ռիչարդին]] ծառայության մեջ նվիրված ասպետ սըր [[Ջեյմս Տիրրելլ|Ջեյմս Տիրրելլը]], որը [[1502]] թվականին կտտանքների տակ խոստովանել է արքայազնների սպանությունը, և [[Ռիչարդ III|Ռիչարդի]] աջ ձեռք՝ [[Հենրի Ստաֆֆորդ, Բեքինգհեմի 2-րդ դուքս|դուքս Բեքինգհեմը]]: Կա նաև վարկած, որ արքայազնները սպանվել են [[1485]] թվականից հետո [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VII-ի]] հրամանով, որը որպես անգլիական միապետ, հանուն իր լեգիտիմության մեծացման, ամուսնացել է արքայազնների քրոջ՝ [[Էլիզաբեթ Յորք|Էլիզաբեթ Յորքի]] հետ<ref>{{Cite web |author=Петросьян А. А.|url=http://annals.xlegio.ru/evrope/small/richard3.htm#_ftnref18 |title= Ричард III — миф и реальность |accessdate=2015-08-01 |archiveurl=https://web.archive.org/web/20111012200901/http://annals.xlegio.ru/evrope/small/richard3.htm#_ftnref18 |archivedate=2011-10-12 |deadlink=yes }}</ref>։ [[Էլիզաբեթ Յորք|Էլիզաբեթը]] կարող էր համարվել հոր՝ [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ի]] ժառանգորդը միայն եղբայրների՝ [[Էդուարդ V|Էդուարդ V-ի]] և [[Ռիչարդ Շրուսբերի, Յորքի 1-ին դուքս|Ռիչարդ Յորքի]] մահվան դեպքում:
 
[[File:Pedro Américo - Os filhos de Eduardo IV da Inglaterra.jpg|thumb|ձախից|''Էդուարդ IV-ի որդիները'' ,, [[Պեդրո Ամերիկո]]]]
[[Թոմաս Մոր|Թոմաս Մորը]] գրել է, որ Թաուերի [[գունդստաբլ]] Ռոբերտ Բրեքենբերին հրաժարվել է [[Ռիչարդ III|Ռիչարդ III-ի]] հրամանով սպանել արքայազններին, սակայն ավելի ուշ ենթարկվել է Թաուերի բանալիները [[Ջեյմս Տիրրելլ|Ջեյմս Տիրրելլին]] հանձնելու հրամանին, ով էլ կազմակերպել է սպանությունը։ Տիրրելլի երկու հպատակները՝ Մայլզ Ֆորեստը և Ջոն Դայթոնը, բարձերով խեղդամահ են արել քնած արքայազններին։ Ըստ [[Թոմաս Մոր|Մորի]]՝ սպանությունը տեղի է ունեցել [[1483]] թվականի օգոստոսին կամ սեպտեմբերին։