«Աստղագետ (գիտնական)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:JohannesVermeer-TheAstronomer(1668).jpg|մինի|աջից|[[Աստղագետը (նկար)|Աստղագետը]],[[1668]],[[Յան Վերմեեր|Յան Վերմեեր։]]]]'''Աստղագետը''' [[Աստղագիտություն|աստղագիտության]] ոլորտի [[գիտնական]] է, որի նպատակը [[Երկիր|երկիր մոլորակի]] սահմաններից դուրս գտնվող որոշակի հարցի կամ ոլորտի ուսումնասիրությունն է։ Աստղագետները ուսումնասիրում են աստղագիտական մարմինները, ինչպիսիք են [[Աստղ|աստղերը]],[[Մոլորակ|մոլորակները]], [[Լուսին|լուսինները]], [[Գիսաստղ|գիսաստղերը]] և [[Գալակտիկաներ|գալակտիկաները]]՝ դիտողական (անալիզի ենթարկելով տվյալները) կամ տեսական աստղագիտության մեջ։ Աստղագետների ուսումնասիրած թեմաների կամ ոլորտների օրինակներ են մոլորակային գիտությունները,արեգակնային աստղագիտություն, աստղերի ծագումը կամ զարգացումը և գալակտիկաների ձևավորումը և կապակցված բայց տարբեր առարկաներ ինչպիսիք են ֆիզիկական [[Տիեզերագիտություն|տիեզերագիտությունը]], որը ուսումնասիրում է ամբողջ [[Տիեզերք|տիեզերքը]]։
 
Աստղագետները սովորաբար բաժանվում են երկու տեսակի՝ դիտողական և տեսական։ Դիտողական աստղագետները կատարում են երկնային մարմինների դիտարկումներ և վերլուծում են տվյալները։ Ի տարբերություն դրա, տեսական աստղագետները ստեղծում և ուսումնասիրում են այնպիսի առարկաների նմուշներ, որոնք հնարավոր չէ դիտարկել։ Քանի որ պահանջվում են միլիոնավոր և միլիարդավոր տարիներ,որպեսզի աստղային համակարգերը կամ գալակտիկաները ավարտեն իրենց կյանքի շրջանը, աստղագետները պետք է դիտարկեն տարբեր համակարգերի լուսանկարները դրանց զարգացման եզակի կետերում՝ պարզելու թե ինչպես են դրանք ձևավորվում, զարգանում և ոչնչանում։ Նրանք օգտագործում են այս տվյալները՝ նմուշներ կամ [[Սիմուլյացիա|սիմուլացիաներ]] ստեղծելու համար,որպեսզի հասկանան թե ինչպես են տարբեր երկնային մարմիններ գործում։