«Բապտիստներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 1.
'''Բապտիստներ''' ({{lang-el|ЗалхС£со}} – մկրտում եմ), բողոքականության տարատեսակներից մեկի կողմնակիցները։ Բապտիստների շարժումն սկսվել է [[Հոլանդիա]]յում (1609), անգլիացի վտարանդիների շրջանում, այնուհետև տարածվել [[Անգլիա]]յում, [[ԱՄՆ]]-ում, [[Ռուսաստան]]ում և այլուր։ [[ՍՍՀՄ]] բապտիստներին գլխավորում է Համամիութենական խորհուրդը, որը [[1945]] թվականից [[Մոսկվա]]յում հրատարակում է «Բրատսկի վեստնիկ» («Братский вестник») ամսագիրը։ Բապտիս հավատի միակ աղբյուր են համարում «Սուրբ գիրքը»։ Առաջ են քաշում հավատի գիտակցական (անհատական) ընդունումը՝ առանց եկեղեցու և հոգևորականության միջնորդության։ Մերժում են եկեղեցական հիերարխիան, սրբապատկերները, մասունքները, եկեղեցական խորհուրդները, շատ ծեսեր ու տոներ։ Սակայն նրանք էլ ունեն իրենց ծեսերը (օրինակ, չափահասների մկրտումը)։ Բապտիստների համաշխարհային խորհուրդը գտնվում է [[Վաշինգտոն (նահանգ)|Վաշինգտոնում]], [[Եվրոպա]]կան ֆեդերացիան ([[1950]] թվական)՝ [[Փարիզ]]ում։ [[1966]] թվականին աշխարհում եղել են մոտ 27 մլն բասպտիստ, որոնցից 24 մլնը՝ ԱՄՆ-ում։ Որպես բուրժուական գաղափարախոսության կրոնական տարատեսակ բապտիզմը սկզբունքորեն թշնամի է սոցիալիստական աշխարհայացքին, մարդու առողջ բանականությանը։ Բապտիստները նիհիլիստական վերաբերմունք ունեն հասարակական շահերի, գիտության ու մշակույթի նկատմամբ:
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=297}}
 
[[Կատեգորիա:Բողոքականություն]]