«Լևոն Դ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 6.
| նախորդ = [[Կոստանդին Բ]]
| հաջորդող =[[Օշին Ա]]
|մահ=
|մահ=1307 նոյեմբերի 17|թագուհի=Ագնես Լուսինյան}}
 
'''Լևոն Դ''' ({{ԱԾ}}), [[Կիլիկիա]]յի Հայոց թագավոր [[1305]] թվականից։ Հաջորդել է հորեղբորը՝ [[Հեթում Բ]] թագավորին։ Կամենալով դիմագրավել իսլամադավան պետությունների սպառնալիքները՝ Լևոնը նոր պատվիրակություն է ուղարկել [[Արևմուտք]]՝ օգնական ուժեր խնդրելու նպատակով։ Սակայն Կղեմեոս V պապը արևմտա–եվրոպական պետությունների օգնության փոխարեն պահանջեց, որպեսզի [[ՀԱԵ|Հայոց եկեղեցին]] ընդունի կաթոլիկություն և պապի գերիշխանությունը։ [[Հեթում Բ|Հեթում]] «թագավորահոր» հորդորով Լևոնը [[1307]] թվականին մայրաքաղաք Սսի Սուրբ Սոֆիա մայր տաճարում հրավիրեց ժողով և քննեց կաթոլիկ եկեղեցուն միանալու հարցը։ Թեպետ արքունի ճնշմամբ ժողովն ընդունեց պապի առաջարկը, սակայն ժողովուրդը մերժեց և պայքար ծավալեց լատինասեր հոսանքի՝ ունիթորների դեմ։ Լևոնի վարած քաղաքականության հետևանքով բեկվեց երկրի հասարակական–քաղաքական միասնությունը, Կիլիկիայի պետության հանդեպ սրվեց շրջակա մուսուլմանական պետությունների թշնամանքը, որոնք Լևոնի արարքը դիտում էին [[խաչակիրներ]]ին Արևելք հրավիրելու նոր փորձ։ Թաթարական զորավար Փիլարղուն, որը համարվում էր Կիլիկիայի պետության զինակիցը և իր ջոկատով գտնվում էր [[Անարզաբա]] քաղաքում, ռազմական կարևոր խորհրդակցության պատրվակով Լևոնին հրավիրում է իր մոտ և նենգորեն սպանում նրան՝ 40 հայ իշխանների հետ։ Այդ ոճրագործության բոթը լսելով՝ Հեթումի եղբայրներ [[Օշին Ա|Օշին]]<nowiki/>ն ու [[Ալինախ Հեթումյան|Ալինախ]]<nowiki/>ը հայկական զորքով շրջապատեցին և ոչնչացրին Փիլարղուին՝ իր ջոկատով հանդերձ, փաստորեն վերջ դնելով հայ–մոնղոլական զինակցությանը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լևոն_Դ» էջից