«Աստղագետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:JohannesVermeer-TheAstronomer(1668).jpg|մինի|աջից|Աստղագետը,[[1668]],[[Յան Վերմեեր|Յան Վերմեեր։]]]]'''Աստղագետը''' [[Աստղագիտություն|աստղագիտության]] ոլորտի [[գիտնական]] է, որի նպատակը [[Երկիր|երկիր մոլորակի]] սահմաններից դուրս գտնվող որոշակի հարցի կամ ոլորտի ուսումնասիրությունն է։ Աստղագետները ուսումնասիրում են աստղագիտական մարմինները, ինչպիսիք են [[Աստղ|աստղերը]],[[Մոլորակ|մոլորակները]], [[Լուսին|լուսինները]], [[Գիսաստղ|գիսաստղերը]] և [[Գալակտիկաներ|գալակտիկաները]]՝ դիտողական (անալիզի ենթարկելով տվյալները) կամ տեսական աստղագիտության մեջ։ Աստղագետների ուսումնասիրած թեմաների կամ ոլորտների օրինակներ են մոլորակային գիտությունները,արեգակնային աստղագիտություն, աստղերի ծագումը կամ զարգացումը և գալակտիկաների ձևավորումը և կապակցված բայց տարբեր առարկաներ ինչպիսիք են ֆիզիկական [[Տիեզերագիտություն|տիեզերագիտությունը]], որը ուսումնասիրում է ամբողջ [[Տիեզերք|տիեզերքը]]։
 
Աստղագետները սովորաբար բաժանվում են երկու տեսակի՝ դիտողական և տեսական։ Դիտողական աստղագետները կատարում են երկնային մարմինների դիտարկումներ և վերլուծում են տվյալները։ Ի տարբերություն դրա, տեսական աստղագետները ստեղծում և ուսումնասիրում են այնպիսի առարկաների նմուշներ, որոնք հնարավոր չէ դիտարկել։ Քանի որ պահանջվում են միլիոնավոր և միլիարդավոր տարիներ,որպեսզի աստղային համակարգերը կամ գալակտիկաները ավարտեն իրենց կյանքի շրջանը, աստղագետները պետք է դիտարկեն տարբեր համակարգերի լուսանկարները դրանց զարգացման եզակի կետերում՝ պարզելու թե ինչպես են դրանք ձևավորվում, զարգանում և ոչնչանում։ Նրանք օգտագործում են այս տվյալները՝ նմուշներ կամ [[Սիմուլյացիա|սիմուլացիաներ]] ստեղծելու համար,որպեսզի հասկանան թե ինչպես են տարբեր երկնային մարմիններ գործում։
Տող 6.
== Ակադեմիական ==
[[Պատկեր:Justus Sustermans - Portrait of Galileo Galilei (Uffizi).jpg|մինի|ձախից|[[Գալիլեո Գալիլեյ|Գալիլեոն]] համարվում է ժամանակակից աստղագիտության հայրը:]]
Հնում աստղագիտությունը ավելի շատ զբաղվում էր երկնքում երևույթների դասակարգմամբ և նկարագրությամբ, մինչ [[Աստղաֆիզիկա|աստղաֆիզիկան]] փորձում էր բացատրել այս երևույթները և դրանց միջև եղած տարբերությունները՝ օգտագործելով ֆիզիկական օրենքներ: Այսօր այդ տարանջատումը հիմնականում վերացել է, և «աստղագետ» և «աստղաֆիզիկոս» հասկացությունները փոխարինելի են: Պրոֆեսիոնալ աստղագետները բարձր կրթություն ստացած անհատներ են, որոնք սովորաբար ունեն ֆիզիկայի կամ աստղագիտության գիտությունների դոկտորի գիտական աստիճան և աշխատում են հետազոտական հաստատություններում կամ համալսարաններում:<ref>{{Cite web|url=http://www.noao.edu/education/astfaq.html |title=Frequently Asked Questions About Becoming an Astronomer |access-date=29 March 2009 |publisher=NOAO | archive-url= https://web.archive.org/web/20090403101540/http://www.noao.edu/education/astfaq.html| archive-date= 3 April 2009 | url-status= live}}</ref>: Նրանք իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են հետազոտությունների վրա աշխատելով, չնայած նրանք շատ հաճախ ունեն այլ պարտականություններ, ինչպիսիք են ուսուցումը, գործիքներ կառուցելը կամ աստղադիտարանի շահագործմանը օժանդակելը:
 
Իրականում, պրոֆեսիոնալ աստղագետների թիվն [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ-ում]] բավականին փոքր է: Ամերիկյան աստղագիտական ընկերությունը, որը [[Հյուսիսային Ամերիկա|Հյուսիսային Ամերիկայի]] պրոֆեսիոնալ աստղագետների հիմնական կազմակերպությունն է, ունի մոտ 7000 անդամ: Այս թիվը ներառում է այլ ոլորտների՝ [[Ֆիզիկա|ֆիզիկայի]], [[Երկրաբանություն|երկրաբանության]] և ճարտարագիտության գիտնականներ, որոնց հետազոտական հետաքրքրությունները սերտորեն կապված են աստղագիտության հետ:<ref>{{Cite web|url=http://aas.org/ |title=American Astronomical Society Home |access-date=14 August 2009 |publisher=AAS| archive-url= https://web.archive.org/web/20090802044012/http://aas.org/|archive-date= 2 August 2009 | url-status= live}}</ref>: Միջազգային աստղագիտական միությունը բաղկացած է գրեթե 10,145 անդամից 70 տարբեր երկրներից, ովքեր մասնակցում են աստղագիտական հետազոտություններին ՝ թեկնածուական գիտությունների մակարդակով և դրանից դուրս:<ref>{{Cite web|url=http://www.iau.org/about/ |title=About IAU |access-date=14 August 2009 |publisher=IAU}}</ref>:
[[Պատկեր:南公懷仁像.jpg|մինի|աջից|[[Ֆլամանդացիներ|Ֆլամանդացի]] աստղագետ Ֆերդինանտ Վերբիստ։<nowiki/>[[Չինաստան|Չինական կայսրության]] մաթեմատիկական խորհրդի և աստղադիտարանի ղեկավար,[[1669]]։]]
Հակառակ այն դասական պատկերին, որում ծեր աստղագետը աստղադիտակով նայում է երկնքին , շատ ավելի տարածված է օգտագործել լիցքավորված զուգակցված սարքի (CCD) տեսախցիկ՝ երկար և խորը ազդեցությունը գրանցելու համար՝ թույլ տալով ավելի զգայուն պատկեր ստեղծել, քանի որ լույսը ժամանակի ընթացքում ավելանում է: Մինչ CCD- ները, լուսանկարչական թիթեղները դիտարկման հիմնական մեթոդն էին համարվում:Ժամանակակից աստղագետները համեմատաբար քիչ ժամանակ են անցկացնում [[Աստղադիտակ|աստղադիտակների]] վրա, սովորաբար տարեկան ընդամենը մի քանի շաբաթ: Դիտարկվող երևույթների վերլուծությունը, դրանց դիտարկման պատճառների վերաբերյալ կանխատեսումներ կատարելուն զուգահեռ, խլում են դիտողական աստղագետների ժամանակի մեծ մասը։
Տող 17.
== Սիրողական աստղագետներ ==
Պրոֆեսիոնալ աստղագետների քանակը համեմատաբար ցածր է, սակայն ոլորտը սիրված է սիրողական շրջանում: Քաղաքների մեծ մասում կան աստղագիտության սիրողական ակումբներ, որոնք կանոնավոր կերպով հանդիպում են և հաճախ կազմակերպում են աստղային երեկույթներ: [[Խաղաղ օվկիանոս|Խաղաղ օվկիանոսի]] աստղագիտական ընկերությունը աշխարհի ամենամեծ ընդհանուր աստղագիտական խումբն է, որը բաղկացած է ինչպես պրոֆեսիոնալ և սիրողական աստղագետներից, այնպես էլ 70 տարբեր երկրների մանկավարժներից<ref>{{Cite web |url=http://www.astrosociety.org/about.html |title=About Us |access-date=29 March 2009 |publisher=[[Astronomical Society of the Pacific]]| archive-url= https://web.archive.org/web/20090225074145/http://astrosociety.org/about.html| archive-date= 25 February 2009 | url-status= live}}</ref>: Ցանկացած հոբբի նման, մարդկանց մեծամասնությունը, ովքեր իրենց համարում են սիրողական աստղագետներ, կարող են ամսական մի քանի ժամ տրամադրել աստղերին նայելուն և ուսումնասիրել հետազոտությունների վերջին զարգացումները: Այնուամենայնիվ, սիրողական աստղագետները կարող են լինել այսպես կոչված «նստակյաց աստղագետներ» կամ մեծ ձգտում ունեցող մարդիկ, ովքեր ունեն գիտական աստիճանի աստղադիտակներ և գործիքներ, որոնցով նրանք ունակ են իրենց սեփական հայտնագործությունները կատարել և օգնել պրոֆեսիոնալ աստղագետներին իրենց հետազոտություններում:
 
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աստղագետ» էջից