«Վահագն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 17.
 
== Անվան ծագումնաբանություն ==
Ըստ [[Հրաչյա Աճառյան|Աճառյանի]]՝ անունը ծագում է արշակունյան պահլավերեն ''Varhγran'' անունից, որը նույնն էիէր, ինչ զանդերեն ''Vərəυraγna''֊ը (վեդերեն՝ ''Vṛtrahan''), որը նշանակում է «Vṛtra-յի սպանողը» և ծագում է ''Vərəυra'' «արգելակիչ, խափանարար» բառից։ Հայերենի հնագույն ձևը պետք է լինի ''Վարհագն''<ref>{{Cite book|title=Հայոց անձնանունների բառարան|last=Աճառյան|first=Հրաչյա|publisher=Երևանի պետական համալսարան|year=1962|isbn=|volume=5|location=Երևան|pages=8}}</ref>։ Վահագնի ընդհանուր հնդեվրոպական բնույթի ազդեցությամբ՝ որոշ հետազոտողներ ենթադրել են, որ «Վահագն» անունն առաջացել է սանսկրիտ՝ «վահ» (բերող) կամ «վհա»(բոց, աստղ) և «ագնի» (կրակ) բառերից կամ հնդիրանական Վերեթրագնա, Վայու, Վաե վեհ աստվածությունների անուններից։
 
Հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ «Վահագն» անունն առաջացել է [[Հնդեվրոպական նախալեզու|հին հնդեվրոպական]] «Բահագին» (աստված) գաղափարանուններից՝ «բ» հնչյունը «վ»–ի փոխվելու սովորական օրինաչափությամբ։ Քանի որ Վահագնն անձնավորել է դիցաբանական հար և նույն գաղափարը, փառաբանվել նույն մակդիրներով, ինչ Հայկ բահագինը, հետևաբար վերջինիս հեթանոս հայերն անվանել են Բահագին կամ Վահագին՝ նրա գաղափարանունը վերածելով հատուկ անուն։ Պատահական չէ, որ Անանիա Շիրակացու գրի առած մի հինավուրց ավանդազրույցում [[Հայկ նահապետ|Հայկ]]ի փոխարեն հայոց նախնի և սեմական [[Բել]] աստծու հակառակորդ է հիշատակվում Վահագնը։ Վահագն կրակի աստվածն էր<ref name=":0" />։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վահագն» էջից