«Ֆլորա Վարդանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ավարտել է [[Թիֆլիս]]ի իգական գիմնազիան ([[1897]]) և Լոնդոնի կանանց համալսարանի մանկավարժության բաժինը ([[1901]])։ [[1901]] թվականից ագիտացիոն-պրոպագանդիստական աշխատանք է տարել Բաքվի բանվորների շրջանում, որի համար արտաքսվել է Ռուսաստանի Մարիուպոլ գավառը։ [[1915]] թվականին Վարդանյանի նախաձեռնությամբ Բաքվի Բալախանիի շրջանում հիմնադրվել է «Առանց ազգերի խտրության գաղթականներին օգնող ընկերություն», որը Բաքվի բոլշևիկյան կազմակերպությունն օգտագործել է ագիտացիոն աշխատանք տանելու համար։ [[1917]] թ. [[Փետրվարյան հեղափոխություն]]ից հետո ընտրվել է [[ՌՍԴԲԿ]] Բաքվի կոմիտեի կազմում։ [[1918]] թվականից եղել է կուսակցության Թիֆլիսի կոմիտեի անդամ, կատարել պրոպագանդիստական աշխատանք, փոխադրել զենք, դրամ և գրականություն։ Վրաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո աշխատել է որպես Վրաստանի կոմկուսի [[Թիֆլիս]]ի քաղկոմի ագիտ-պրոպագանդայի բաժնի վարիչ։ [[1923]] թվականից՝ ՎԿ(բ) կ ԿԿ-ի կին-բաժնի վարիչի տեղակալ, ապա՝ բաժնի վարիչ։ Մեծ աշխատանք է տարել անապաստան երեխաների դաստիարակության ուղղությամբ։ [[1924]] թվականից միաժամանակ [[Հայաստանի աշխատավորուհի|«Հայաստանի աշխատավորուհի»]] ամսագրի պատասխանատու խմբագիրն էր։ [[1927]] թվականից՝ [[ՀԽՍՀ]] Կենտգործկոմի նախագահության անդամ։ Ղեկավարել է Կենտգործկոմին կից կանանց կենցաղը բարելավող հանձնաժողովի աշխատանքները։ Եղել է ՀԿ(բ) կ Կենտկոմի և ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=323}}