«Անտոն Դրաքսլեր»–ի խմբագրումների տարբերություն

գերմանացի քաղաքական գործիչ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}} {{ԱԾ}}, հանդիսանում է Գերմանական բանվորական կուսակցություն|Գերմանակ...»:
(Տարբերություն չկա)

10:46, 17 փետրվարի 2021-ի տարբերակ

հունիսի 13, 1884(1884-06-13)[1], Մյունխեն, Գերմանական կայսրություն - փետրվարի 24, 1942(1942-02-24)[1], Մյունխեն, Նացիստական Գերմանիա, հանդիսանում է Գերմանական բանվորական կուսակցության հիմնադիրը, որը հետագայում վերանվանվել է Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն և այն գլխավորել է Ադոլֆ Հիտլերը:

Անտոն Դրաքսլեր
 
Կուսակցություն՝ Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն, Գերմանիայի աշխատավորական կուսակցություն և German Fatherland Party?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 13, 1884(1884-06-13)[1]
Ծննդավայր Մյունխեն, Գերմանական կայսրություն
Վախճանի օր փետրվարի 24, 1942(1942-02-24)[1] (57 տարեկան)
Վախճանի վայր Մյունխեն, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն  Գերմանական ռայխ
 
Պարգևներ
Արյան շքանշան

Կենսագրություն

Նրա հայրը եղել է երկաթգծի աշխատակից, իսկ ինքը 1902-1923 թվականներին աշխատել է որպես փականագործ: 1917 թվականին նա համալրել է նորաբաց Գերմանիայի հայրենական կուսակցության, ինչպես նաև Տուլեի ընկերության շարքերը:

Նրա քաղաքական իդեալը եղել է MAN ընկերության տնօրեն և Պանգերմանական միության առաջնորդ Պաուլ Տաֆելը:

1918 թվականի մարտին Դրաքսլերը իր կոլեգաների հետ հիմնում է «ազատ աշխատողները հանուն բարի կյանքի» կոմիտեն:

1919 թվականի հունվարի 5-ին Կարլ Հարրերի հետ միասին Մյունխենի գարեջրատներից մեկում հիմնել է Գերմանական բանվորական կուսակցությունը, որը 1920 թվականի փետրվարի 24-ին վերանվանվեց և դարձավ` Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն: 1919 թվականի հունվարին Դրաքսլերը լուսաբանեց «Պրոլետարական իներնացիոնալիստների խորտակումը և համընդհանուր եղբայրության գաղափարի փլուզումը» հոդվածը: Հենց նույն տարվա ընթացքում լույս տեսավ «Իմ քաղաքական զարթոնքը, գերմանացի սոցիալիստ աշխատողի օրագրից» պամֆլետը, որին ուշադրություն է դարձրել երիտասարդ Հիտլերը:

Շուտով Հիտլերը առաջին անգամ մասնակցեց կուսակցության հավաքին, իսկ հետագայում դարձավ կուսակցության ակտիվ անդամ, այնուհետև 1921 թվականին դարձավ դրա նախագահը: Դրաքսլերը փորձեց խանգարել նրան և 1921 թվականի հուլիսի 25-ին նա դիմեց ոստիկանություն Հիտլերին մեղադրելով պրովոկացիոն գործողությունների մեջ: 1921 թվականի հուլիսի 29-ին ընտրվեց կուսակցության նախագահ, իսկ Դրաքսլերը նշանակվեց «Վաստակավոր նախագահի» սինվոլիկ պաշտոնում և մնաց այդ պաշտոնին մինչև 1923 թվականը, հենց այդ թվականին էլ նա լքեց կուսակցությունը[2]: Դրաքսլերը չմասնակցեց Գարեջրային հեղաշրջմանը, իսկ կուսակցության փակվելուց հետո 1924-1928 եղել է պատգամավոր: Կուսակցության գործունեության վերականգնումից հետո 1925 թվականից նա մասնակցել է դրա գործունեությանը, իսկ նացիոնալ սոցիալիստների իշխանության գալուց հետո կրկին համալրել է կուսակցության շարքերը, սակայն այլևս ոչ մի դեր չի խաղացել քաղաքականության մեջ չնայած մինչև 1937 թվականը մասնակցել է կուսակցական ժողովներին: Կյանքի վերջին տարիներին եղել է խոր դեպրեսիայի մեջ և զբաղվել է հարբեցողությամբ: Մահացել է 1942 թվականին Մյունխենում:

Մշակույթ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ