«Մատյաշ Հունյադի»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չNo edit summary
չNo edit summary
[[Պատկեր:Matthias contemporary Sculpture.jpg|thumb]]
'''Մատյաշ I Կորվին''' (հայտնի է նաև որպես Մատյաշ Հունյադի, [[1443]]թ. [[փետրվարի 23]], Կոլոժվար (Կլուժ–Նապոկա), Տրանսիլվանիա — [[1490]]թ. [[ապրիլի 6]], [[Վիեննա]], [[Ավստրիա]]), [[Հունգարիա]]յի թագավոր ([[1458]]թ. [[հունվարի 24]]-ից -1490թթ.) Հունյադի տոհմից։ [[Յանոշ Հունյադի]]ի որդին: Նրա օրոք միջնադարյան Հունգարական թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին։ Ֆեոդալական քաոսի տասնամյակներից հետո ամրապնդել է հունգարական պետականությունը և թագավորական իշխանությունը բազմաշերտ բարեփոխումների անցկացման միջոցով։ [[Վերածնունդ|Վերածննդի]] գաղափարներից ազդված Կենտրոնական և Արևելյան [[Եվրոպա]]յի առաջին տիրակալը, հովանավորել է նկարիչներին և ճարտարապետներին։ Վարել է պատերազմներ Ավստրիայի և Օսմանյան Թուրքիայի դեմ, որոնց ընթացքում նրան անգամ հաջողվել է գրավել Վիեննան։
 
«Կորվին» (թարգմանաբար նշանակում է «ագռավ») մականունը ստացել է այն բանի համար, որ նրա զինանշանի վրա պատկերված է եղել նույնանուն թռչունը։ Հունգարերն նրա անունը գրվում է որպես Hunyadi Mátyás կամ Mátyás király («Մատյաշ թագավոր»), լատիներեն` Matthias Corvinus, սլովակերեն` Matej Korvín, չեխերեն` Matyáš Korvín, ռումիներեն` Matei Corvin, սերբոխորվաթերեն` Matija Korvin։
16 840

edits