«Ախուրյան (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Ախուրյան (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Գետ}}
'''Ախուրյան''', ({{lang-tr|Arpaçay}}), ''Ախորան, Ախորեն, Ախուրա, Ախուրան, Ախուրաց գետ, Ախուրեն, Ահուր, Ահուրա, Ահուրան, Ահո ջուր, Ահու ջուր, Առփաչայ, Արևմտյան Արփաչայ, Ներքին Արևմտյան Արփաչայ, Գարեգետ, Գարու գետ, Մեծամոր''<ref>{{Գիրք:ՏԲ|126}}</ref>, գետ [[Հայաստան]]ի [[Շիրակի մարզ]]ում և [[Թուրքիա]]յում, սկիզբ է առնում [[Աշոցքի սարահարթ]]ի [[Արփի լիճ|Արփի լճից]]։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է, միջին ծախսը 26,9 խմ/վ (տարեկան 900 միլիոն մ³)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է [[Շիրակի դաշտ]]։ Այստեղ Ախուրյանին միանում են [[Արագած]]ի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը [[Մանթաշ (գետ)|Մանթաշն]] է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս [[Կարս (գետ)|Կարսագետն]] ընդունելուց հետո Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և, խորացնելով իր հունը, քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև [[Արաքս]]ի հետ միանալը։ Ախուրյանն ունի 186 կիլոմետր երկարություն։ Գետի ձախ ափին է [[Գյումրի]]ն, իսկ աջ ափին՝ Հայաստանի վաղեմի մայրաքաղաք [[Անի]]ն (ամբողջովին ավերված)։ Ախուրյանի ջրերն օգտագործելու համար դեռ [[1922]] թվականից սկսվել է [[Շիրակի ջրանցք]]ի շինարարությունը, որը ղեկավարում էր անվանի ինժեներ Հ. Ա. Տեր-Աստվածատյանը։ Ջրանցքը շահագործման հանձնվել [[1925]] թվականին։ Նրա գործարկումը զգալիորեն հեշտացրել է հողամասերի ոռոգումը։ Ջրանցքի բացմանը ներկա է եղել նաև նորվեգացի ականավոր գիտնական և աշխարհահռչակ բևեռախույզ [[Ֆրիտյոֆ Նանսեն]]ը։
 
== Այլ անվանումներ ==