«Մաոիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Հակաֆաշիզմ ՀոթՔաթ գործիքով
չNo edit summary
Տող 1.
{{զգուշացում ՀՍՀ}}
 
{{չեզոքություն}}
'''Մաոիզմ''' ({{lang-zh|毛泽东思想}}, [[փինյին]]՝ ''Máo Zédōng sīxiǎng''), [[Մաո Ցզե Դուն]]ի կողմից մշակված մարքսիզմ-լենինիզմի տարբերակ՝ Չինաստանի Հանրապետության և հետագայում [[Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն|Չինաստանի Ժողովրդական Հանրապետության]] ագրարային և նախաարդյունաբերական հասարակությունում սոցիալիստական հեղափոխություն իրականացնելու համար։ կազմավորվել է 20-րդ դարի 50-ական թվականների վերջին։ Մաոիզմի առաջացումը անմիջականորեն կապված Է Մաո Ցզե Դունի գործունեության հետ։ ՉԿԿ IX համագումարում ([[1969]]) մաոիզմ պաշտոնապես հայտարարվեց որպես Չինաստանի կոմկուսի «տնտեսական-գաղափարական հիմք», «արդի դարաշրջանի մարքսիզմ-լենինիզմ»։ Տվյալ գնահատականը հաստատվեց նաև ՉԿԿ X ([[1973]]) և XI ([[1977]]) համագումարներում։
'''Մաոիզմ''', մարքսիզմ-լենինիզմին թշնամի մանրբուրժուական-նացիոնալիստական հոսանք [[Չինաստան]]ի կոմունիստական կուսակցության մեջ։ Իրենից ներկայացնում է սուբյեկտիվ-վոլյունտարիստական, գռեհիկ-մատերիալիստական գաղափարների խառնուրդ։ Մաոիզմը կազմավորվեց XX դարի 50-ական թվականների վերջին, երբ որոշակիորեն դրսևորվեցին ՉԿԿ ղեկավարության պառակտիչ գործողությունները միջազգային կոմունիստական շարժման մեջ։ Մաոիզմի առաջացումը անմիջականորեն կապված Է Մաո Ցզե Դունիի գործունեության հետ։ Դեռևս ՉԿԿ VII համագումարի ([[1945]]) փաստաթղթերում տեղ գտած «Մարքսիզմ-լենինիզմի չինականացման» գաղափարի ներքո մաոիստները սկսել էին հարձակումները բանվոր դասակարգի հեղափոխական ուսմունքի հիմնական դրույթների դեմ։ ՉԿԿ IX համագումարում ([[1969]]) մաոիզմ պաշտոնապես հայտարարվեց որպես Չինաստանի կոմկուսի «տնտեսական-գաղափարական հիմք», «արդի դարաշրջանի մարքսիզմ-լենինիզմ»։ Այս գնահատականը հաստատվեց նաև ՉԿԿ X ([[1973]]) և XI ([[1977]]) համագումարներում։ Մաոիստները կոչ են անում հեղափոխությունը կատարել ոչ պրոլետարական ապադասակարգային տարրերի ու երիտասարդության ոչ հասուն խավերի միջոցով։ Մաոիզմը պնդում է, որ սոցիալիզմի պայմաններում, ներառյալ նրա հասուն փուլը, զարգացման կապիտալիստական ու սոցիալիստական ուղիների միջև տեղի է ունենում մշտական պայքար, որ առկա է կապիտալիզմի վերականգնման վտանգ, որը կանխելու համար անհրաժեշտ են «[[հեղափոխություն]]ներ»։ Նման «հեղափոխության» տիպար էր 60-ական թվականների 2-րդ կեսին Մաոի ղեկավարությամբ կազմակերպված այսպես կոչված կուլտուրական հեղափոխությունը։ Այդպիսի «հեղափոխությունները», որոնք փաստորեն մաոիզմի հնարավոր հակառակորդներից ազատվելու միջոց է, ըստ Մաոի, պետք է կրկնվեն պարբերաբար։ Մաոիստները իրենց պրակտիկ գործունեության մեջ անտեսում են ժողովրդի կենսամակարդակի բարձրացման հարցը, հետամնացությունն ու աղքատությունը համարելով նոր հասարակարգի կառուցման բարենպաստ պայմաններ՝ դրանով իսկ արդարացնելով իրենց վարած ռազմաարկածախնդրական գիծը Չինաստանում։ Մաոիզմն աչքի է ընկնում ծայրահեղ էկլեկտիզմով և սուբյեկտիվիզմով տեսության մեջ և ոլյունտարիզմով՝ քաղաքականության մեջ։ Մաոիզմի վրա մեծ ազդեցություն են թողել [[անարխիզմ]]ը՝ կոմունիստական շարժման մեջ տեղ գտած ռեիզիոնիստական հոսանքները՝ առանձնապես տրոցկիզմը։ Մաոիզմի պայքարի սլաքն ուղղում է սոցիալիզմի առաջին երկրի՝ [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միության]] դեմ, այդ թշնամանքը բացատրելով իբրև գոյություն ունեցող անհաղթահարելի սկզբունքային տարաձայնություններով, մինչդեռ, իրականում, հակասովետիզմի հիմնական պատճառը մեծապետական, խանական շովինիզմի գաղափարախոսությունն է։ Մաոիզմի դեմ է միջազգային լարվածության թուլացմանը և տարբեր սոցիալական սիստեմ ունեցող երկրների խաղաղ գոյակցության լենինյան սկզբունքին։ Համաշխարհային սոցիալիստական հեղափոխության հաղթանակը մաոիզմը կապում է համաշխարհային պատերազմի հետ։ Մաոիստները լիովին հեռացել են պրոլետարական ինտերնացիոնալիզմի դիրքերից՝ քարոզելով երկու «գերտերությունների հեգեմոնիայի դեմ պայքարի» տեսությունը։ Մաո Ցզե Դունիի մահից ([[1976]]) հետո նույնպես մաոիզմը շարունակում է մնալ չինական ղեկավարության գաղափարական-քաղաքական գործունեության հիմքը։ Մաո Ցզե Դունիի առանձին դրույթների և մաոական գործունեության որոշ կողմերի սրբագրումը չի փոխում Պեկինի հակասոցիալիստական կուրսի էությունը։ Մաոիզմ իր գաղափարներով և պրակտիկ գործունեությամբ դարձել է վտանգավոր հոսանք միջազգային կոմունիստական շարժման մեջ՝ խաղալով հակակոմունիզմի ու իմպերիալիզմի կամակատարի, գործակցի դեր։ Կոմունիստական բանվորական կուսակցությունների [[1969]] թվականի [[Մոսկվա]]յի միջազգային խորհրդակցության պատվիրակությունների մեծամասնությունը դատապարտեց մաոիզմ, որը վտանգի տակ է դնում սոցիալական շինարարությունը Չինաստանում, վարկաբեկում գիտական սոցիալիզմը։
 
Մաոիզմի և մարքսիզմ–լենինիզմի փիլիսոփայական տարբերությունն այն էր, որ նախաարդյունաբերական հասարակություններում պրոլետարիատի փոխարեն հեղափոխական ավանգարդ էր համարվում գյուղացիությունը։ Պնդում է, որ սոցիալիզմի պայմաններում, ներառյալ նրա հասուն փուլը, զարգացման կապիտալիստական ու սոցիալիստական ուղիների միջև տեղի է ունենում մշտական պայքար, ուր առկա է «կապիտալիզմի վերականգնման վտանգ», որը կանխելու համար անհրաժեշտ են «[[հեղափոխություն]]ներ»։ Նման «հեղափոխության» տիպար էր 60-ական թվականների 2-րդ կեսին Մաոի ղեկավարությամբ կազմակերպված այսպես կոչված կուլտուրական հեղափոխությունը։ Համաշխարհային սոցիալիստական հեղափոխության հաղթանակը մաոիզմը կապում էր համաշխարհային պատերազմի հետ։
 
Կոմունիստական բանվորական կուսակցությունների [[1969]] թվականի [[Մոսկվա]]յի միջազգային խորհրդակցության պատվիրակությունները դեմ արտահայտվեցին ուսմունքին։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=262}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մաոիզմ» էջից