«Արմենպրես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 21.
 
== Պատմություն ==
[[1920]]-[[1922]] թվականներին կոչվել է Արմենկավռոստա, ապա՝ Արմենռոստա, [[1922]]-[[1972]]՝ ՀՀԳ (Հայկական հեռագրական գործակալություն), [[1972]] թվականին վերանվանվել է Արմենպրես։ Գործակալությունը լուսաբանել է հանրապետության աշխատավորության նվաճումները տնտեսության, գիտության և մշակույթի, ժողովըրդական կրթության և առողջապահության բնագավառներում։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին գործակալությունը թողարկել է ավելի քան 100 «ՀՀԳ-ի պատուհան», որոնք նպաստել են թշնամու դեմ մղած պայքարին։ Ետպատերազմյան տարիներին տեղեկատու ծառայությունը հետագա զարգացում է ապրել․ [[1959]] թվականին ստեղծվել է Հայկական հեռագրական գործակալության ֆոտոխրոնիկան՝ [[ՏԱՍՍ]]-ի հետ ունեցած լուսահեռագիր կապով։ [[1967]] թվականից գործակալությունը օգտվել է [[Երևան]]-[[Մոսկվա]]-[[Բեյրութ]], [[1970]] թվականից՝ Երևան-Մոսկվա-[[Նյու Յորք]] և [[1972]] թվականից՝ Երևան-Մոսկվա-[[Փարիզ]] հեռատիպ կապերից, որոնք [[ՀԽՍՀ]] մասին նյութեր են հաղորդել սփյուռքահայ պարբերական մամուլին։ Թարգմանել է [[ԽՍՀՄԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ՍովետականԽորհրդային Միության]] հեռագրական գործակալությունից (ՏԱՍՍ) ստացված նյութեր, միութենական և արտասահմանյան տեղեկատվություն և տրամադրել մամուլի տեղական օրգաններին, հեռուստատեսությանն ու ռադիոյին։ Արմենպրեսը ստեղծել է շատ տերմիններ և նորաբանություններ, որոնք մտել են արդի հայերենի բառապաշարի մեջ։
 
== Գործունեության ուղղություններ ==