«Յուրի Աննենկով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր փոփոխություններ, փոխարինվեց: , → , (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Նկարիչ}}
'''Յուրի Պավլովիչ Աննենկով''' ({{lang-ru|Ю́рий Па́влович А́нненков}}, {{ԱԾ}}), ռուս և ֆրանսիացի գեղանկարիչ և գծանկարիչ, թատրոնի և կինոյի նկարիչ, գրող, ռուսական ավանգարդի ականավոր գործիչ: Գրական կեղծանունը` '''Բորիս Տեմիրյազև''':
 
== Կենսագրություն ==
Յուրի Աննենկովը ծնվել է 1889 թվականին, նարոդովոլեց Պավել Անենկովի ընտանիքում, [[Պետրոպավլովսկ]]ում, որտեղ հայրը աքսորված է եղել: 1894 թվականին ընտանիքը տեղափոխվել է [[Սանկտ Պետերբուրգ]], որտեղ ծնվել է ընտանիքի մյուս որդին՝ Ալեքսանդրը<ref>[http://forum.vgd.ru/file.php?fid=174012&key=44192060 Запись о крещении 29 мая 1896 года в Андреевском соборе на Васильевском острове]</ref>:
 
1905-1906 թվականներին Յուրի Աննենկովը նկարել է քաղաքական ծաղրանկարներ գիմնազիայի ամսագրի համար (տպագրվել է անլեգալ), որի համար հետաքննություն կատարելուց հետո նրան վտարել են Պետերբուրգի 12-րդ պետական գիմնազիայից, և նա տեղափոխվել է Ս. Ստոլբցովի մասնավոր գիմնազիա:
 
[[Պատկեր:Mandelstam, Chukovsky, Livshits & Annenkov 1914 Karl Bulla (with smile).jpg|մինի|Օսիպ Մանդելշտամը, Կորնեյ Չուկովսկին, Բենեդիկտ Լիվշիցը և Յուրի Անենկովը, ուղեկցում ռազմաճակատ: Կառլ Բուլլայի պատահական լուսանկարը: 1914 թվական ]]
 
1907 թվականին հանդիպել է [[Իլյա Ռեպին]]ին, որը նրա համար ամենահարգված վարպետն էր (Աննենկովների ընտանիքի ամառանոցը գտնվոել է Կուոկկալայում՝ Ռեպիններիի «Պենատների» հարևանությամբ): 1908 թվականին Յուրի Աննենկովն ընդունվել է [[Սանկտ Պետերբուրգի համալսարան]]ի իրավաբանական ֆակուլտետ և, միաժամանակ, [[Մարկ Շագալ]]ի հետ միասին սովորել նկարիչ [[Գովելի Շոել Մոշկով Զեյդենբերգ]]ի արվեստանոցում, որի հետ 1909 թվականի ամռանը Բորովիչիում աշխատել է էտյուդների վրա: 1909 թվականին՝ [[Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա|Գեղարվեստի ակադեմիայում]] քննությունը ձախողելուց հետո, ընդունվել է [[Յան Ցիոնգլինսկի|Յան Ցիոնգլինսկու]] արվեստանոց (որի խորհրդով, ավելի ուշ՝ 1911 թվականին, կմեկնել է [[Փարիզ]]): Այդ տարիներին հաճախել է նաև [[Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա|Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի ուսումնարան]]: 1911-1912 թվականներին սովորել է Փարիզի [[Դենի Մորիս]]ի և [[Ֆելիքս Վալոթոն]]ի արվեստանոցներում, հաճախել Լա Պալետտի և [[Գրանդ Շոմեր ակադեմիա]]: Այդ տարիների աշխատանքներում նկատելի դարձան այդ ժամանակների համար մոդայիկ դարձած կուբիզմի և ֆուտուրիզմի ազդեցությունը: 1912 թվականի ամառն անցկացրեց ծովափում՝ [[Բրետան]]ում, որտեղ գիտնականների համար նկարել է ծովային ձկների և բույսերի էսքիզներ (դրանց մի մասը Սորբոնում ընդգրկվել է կենդանաբան Զ. Բեյ-Նաֆիլյանի ատենախոսության մեջ): 1913 թվականին նա առաջին անգամ հանդես եկավ «Անկախների» սալոնում «Երեկո» և «Բնանկար» կտավներով, որոնցում դրսևորվեցին նրա հասուն շրջանի ստեղծագործությանը բնորոշ գծերը, որից հետո նա վերադարձել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդես է եկել որպես թատրոնի նկարիչ՝ ձևավորելով [[Նիկոլայ Եվրեինով]]ի «''Nomo sapiens''» ներկայացումը «Ծուռ հայելի» թատրոնի համար: Հետագայում նա աշխատել է Պետրոգրադի և Մոսկվայի թատրոններում: Ձևավորել է Սատիրիկոն ամսագրի մի քանի շապիկներ և կատարել նկարազարդումներ:
 
1916-1924 թվականներին զբաղվել է [[դիմանկար]]ներով, այնուհետև իրեն դրսևորել որպես գրքերի և ամսագրերի նկարազարդող: 1917 թվականին դարձել է «Արվեստի աշխարհ» միավորման անդամ (մինչև 1924 թվական): 1918 թվականին կուբիստական ոճով ձևավորել է [[Ալեքսանդր Բլոկ]]ի «Տասներկու» պոեմի առաջին հրատարակությունը<ref>{{Книга|автор=Сеславинский, М.В., Тараканова О.Л.|заглавие=Книги для гурманов: Библиофильские издания конца ХIX — начала ХХ века: альбом|ответственный=|издание=|место=М.|издательство=Белый город|год=2010|страницы=146—149|страниц=310 с.: ил|isbn=978-5-7793-1696-5|isbn2=}}</ref>:
Տող 29.
|archiveurl = https://webcache.googleusercontent.com/search?q=cache:X0vijMgkzZsJ:https://paperpaper.ru/kak-v-byvshem-detskom-priyute-v-peterbur/+&cd=1&hl=en&ct=clnk&gl=ru
|archivedate = 2019-12-18
}}</ref>:
 
1921 թվականին նա կատարում է Ն. Վենգերովի «Կենդանիներ» և [[Ալեքսանդր Բելենսոն]]ի «Արհեստական կյանք» գրքերի նկարազարդումները: 1923 թվականին նա նկարազարդում է [[Կոռնեյ Չուկովսկի|Կոռնեյ Չուկովսկու]] «Մոյդոդիր» գիրքը (գիրքը վերահրատարակվել է ավելի քան 30 անգամ): 1924 թվականին XIV միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար մեկնում է [[Վենետիկ]], որից հետո իր կնոջ՝ Գ. Գալպերինայի հետ բնակություն է հաստատում [[Փարիզ]]ում<ref name=paper/>: 1925 թվականին մասնակցել է Փարիզի ժամանակակից դեկորատիվ և արդյունաբերական արվեստի միջազգային ցուցահանդեսին<ref>[http://www.kournikovagallery.ru/authors?id=42 Биография Ю. П. Анненкова] {{webarchive|url=https://web.archive.org/web/20080915195239/http://kournikovagallery.ru/authors?id=42 |date=2008-09-15 }}</ref>: Ընդհանուր առմամբ, նա ձևավորել է ավելի քան 60 պիես, բալետ և օպերա ֆրանսիական թատրոնների համար: 1925 թվականից եղել է հաստոցային նկարիչների ընկերության հիմնադիր-անդամ: 1934 թվականից հետո նա լրջորեն հետաքրքրվում էր կինեմատոգրաֆիայով, նրա կողմից ձևավեցին ավելի քան 50 կինոնկարների դեկորացիաներ և զգեստներ, այդ թվում «Մայերլինգը» (ռեժիսոր՝ [[Անատոլ Լիտվակ]]), «Տարաս Բուլբան» (ռեժիսոր՝ [[Ալեքսեյ Գրանովսկի]], երկուսն էլ՝ 1936), «Հավերժական վերադարձ» ( ռեժիսոր՝ [[Ժան Դելանուա]], 1943) և այլն: 1955 թվականին նա առաջադրվում է Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի «Օսկար» մրցանակի՝ Մադամ դե» ... ֆիլմի զգեստների համար (ռեժիսոր՝ Մաքս Օֆյուլս, 1953): 1945-1955 թվականին եղել է «Ֆրանսիական կինեմատոգրաֆիայի տեխնիկների սինդիկատի» նախագահ: 1969-1970 թվականներին ձևավորել է [[Ալեքսանդր Սոլժենիցին]]ի և [[Միխայիլ Բուլգակով]]ի գրքերը ''YMCA-Press'' հրատարակչությունում: Նա համատեղել է գծանկարճությունը և հաստոցային գեղանկարչությունը: Ֆրանսիական ամսագրերը հաճախ վերարտադրում էին նրա բնանկարները Փարիզի արվարձաններում, կանանց դիմանկարներ, դեկորատիվ-հարթության ոճին բնորոշ ինտերիեր, գունավոր բծերի և գունային ուրվագծերի ազատությամբ:
 
== Գրական գործունեություն ==
Տող 71.
* Durtain, L. Сrime à San-Francisco / récit orné de huit lithographies originales de Georges Annenkoff . — Paris: Au Sans Pareil, 1927.
* Emmanuel, d’A. Passage d’une Américaine / lithographies de Georges Annenkoff . — Paris: Au Sans Pareil, 1927.
* Perrault, Ch. Contes / suite de 11 lithographies par A. Alexeieff , Yves Alix, Georges Annenkoff , Maurice Berdon, André Dignimont, Raphaël Drouart, Adrien Ekman, Berthold Mahn, Jacqueline Marval, Touchagues et Germaine Willard. — Paris: R. Hilsum, 1928.
* Cheronnet, L. Extra-muros / préface de Jules Romains; lithographies originales par Georges Annenkoff . — Paris: Au Sans Pareil, 1929.
* Bost, P. Le cirque et le music-hall / illustré par G. Annenkoff . — Paris: Au Sans Pareil, 1931.
Տող 79.
* Беляева Н. Нищета/ [обложка Ю. Анненкова]. — Париж: Птицелов, 1945.
* L’Abbé de Choisy. Histoire de madame la сomtesse des Barres / dessins de Georges Annenkoff . — Paris: Éditions des Quatre Vents, 1945.
* Temiriaseff , B. Fâcheuse aventure, pièce en 8 tableaux d’après Th.M. Dostoïevsky / adaptation française de Robert Dol; études de maquillage de G. Annenkoff. — Paris: Éditions des Quatre Vents, 1946.
* L’Abbé de Choisy. Histoire de madame de Sansy / dessins de Georges Annenkoff . — Paris: Éditions des Quatre Vents, 1946.
* Кодрянская, Н. Золотой дар / рисунки Ю. Анненкова. — Париж: Издание автора, 1964.
Տող 121.
{{Արտաքին հղումներ}}
{{ՎՊԵ}}
{{DEFAULTSORT:Աննենկով, Յուրի}}
 
{{DEFAULTSORT:Աննենկով, Յուրի}}
[[Կատեգորիա:Ռուս նկարիչներ]]
[[Կատեգորիա:Ռուս գրողներ]]