«Էհուդ Օլմերտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր փոփոխություններ, փոխարինվեց: , → , oգտվելով ԱՎԲ
Տող 16.
}}</ref> Ծառայության ընթացքում նա բազմիցս վիրավորվել է և ժամանակավորապես ազատվել։ Նա բուժումներ ստանալուց հետո ծառայությունն ավարտել է որպես լրագրող Իսրայելի Պաշտպանության բանակի ''[[Բամահանե]]'' ամսագրում։ Յան Կիպուրի պատերազմի ժամանակ նա միացավ Արիել Շարոնի շտաբին, որպես ռազմական թղթակից։ Արդեն իսկ Կնեսեթի անդամ, 1980-ին, 35 տարեկան հասակում, նա որոշեց սպայական կուրս անցնել:
== Կնեսեթ և նախարար ==
1966 թվականին Գահալ կուսակցության (ներկայիս Լիկուդի նախորդը) համագումարի ժամանակ երիտասարդ Օլմերտը մարտահրավեր նետեց [[Մենախեմ Բեգին|Մենախեմ Բեգինին]]ին, պահանջելով նրա հրաժարականը։ Բեգինը հայտարարեց, որ հեռանալու է կուսակցության ղեկավարությունից, բայց շուտով չեղյալ հայտարարեց իր որոշումը, երբ հուզված ամբոխը նրան խնդրեց մնալ: Օլմերտը առաջին անգամ ընտրվեց Կնեսեթում 1973 թվականին, 28 տարեկանում և յոթ անգամ անընդմեջ վերընտրվել։ 1981 - 1989 թվականներին նա եղել է Արտաքին գործերի և Պաշտպանության կոմիտեի անդամ, ինչպես նաև ՖինանսներիԿրթությանև Պաշտպանության բյուջեի հանձնաժողովներում։ Նա, 1988 - 1990 թվականների ընթացքում, ծառայել է որպես փոքրամասնությունների գործերով , իսկ 1990 - 1992-ի՝ առողջապահության նախարար, առանց պորտֆելի։ 1992 թվականի ընտրություններում Լիկուդի պարտությունից հետո, Կնեսեթում որպես ընդդիմություն մնալու փոխարեն, նա 1993 թվականի նոյեմբերին հաջողությամբ առաջադրվեց Երուսաղեմի քաղաքապետ։
==Երուսաղեմի քաղաքապետ==
[[Պատկեր:Imagem 214 600x600 100KB.jpg|thumb|Բրոնզե ափսե Բրազիլիայի Կուրիտիբա քաղաքում, Wire Opera House- ում, ի հիշատակել Օլմերտի՝ Երուսաղեմի քաղաքապետի այցը]]
1993 - 2003 թվականներին Օլմերտը երկու ժամկետ պաշտոնավարեց որպես Երուսաղեմի քաղաքապետ։ Նա առաջինն էր Լիկուդից, որ զբաղեցրեց այդ պաշտոնը։ Իր պաշտոնավարման ընթացքում նա նվիրվեց քաղաքում խոշոր նախագծերի ձեռնարկմանը և առաջխաղացմանը, կրթական համակարգի զարգացմանը և բարելավմանը և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը։ Նա նաև գլխավորեց Երուսաղեմում թեթև ռելսային համակարգի զարգացումը և միլիոնավոր շեկելների ներդրումը քաղաքի զանգվածային փոխադրման միջոցների զարգացման համար:
 
Երուսաղեմի քաղաքապետ եղած ժամանակ Օլմերտը որպես խոսնակ հրավիրված էր Հյուսիսային Իռլանդիայի Դերի քաղաքում անցկացվող հակամարտությունների կարգավորման միջազգային խորհրդաժողովում: Իր ելույթում նա խոսեց այն մասին, թե «Քաղաքական առաջնորդները ինչպես կարող են օգնել փոխել հոգեբանական մթնոլորտը, որն ազդում է մարդկանց հարաբերությունների որակի վրա»: Վերջում նա անդրադարձավ տարաձայնությունները հաղթահարելու հարցում քաղաքական գործընթացի կարևորությանը. ինչպե՞ս է վախը ծնվում։ Այն առաջ է գալիս ավադույթների և պատմության տարբերությունների պատճառով, դրանք առաջ են գալիս հոգեկան, քաղաքական և ազգային հանգամանքների պատճառով։ Այդ տարբերությունների պատճառով մարդիկ վախենում են, որ նրանք չեն կարող միասին ապրել: Եթե մենք ուզում ենք հաղթահարել այդ վախը, պետք է զգույշ և ցավոտ զարգացնենք վստահելի և առողջ քաղաքական գործընթաց: Քաղաքական գործընթաց, որը նպատակ չունի փոխել մյուսին կամ հաղթահարել տարաձայնությունները, բայց որը թույլ է տալիս յուրաքանչյուր կողմին խաղաղ ապրել, չնայած իրենց տարաձայնություններին:»<ref>{{cite news