«Բաժնետիրական ընկերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Անաղբյուր}}
'''Բաժնետիրական ընկերություն''' ('''ԲԸ'''), [[առևտրական ընկերություններ|առևտրային կազմակերպություն]] հանդիսացող [[տնտեսական ընկերություն]], որի կանոնադրական կապիտալը բաժանված է Ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով [[բաժնետոմս]]երի։ Ընկերությունն իրավաբանական անձ է և ունի իր բաժնետերերի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում։ Ընկերությունն իրավունք ունի իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
ԲԸ-ն ստեղծվում է կանոնադրության հիման վրա։ Այն որոշվում և հաստատվում է հիմնադիրների կողմից։ Ընկերության հիմնադրամը ձևավորվում է բաժնետոմսերի ներդրումներից։ Որոշումը հիմնադրամի մասին ընդունում է հիմնադիր ժողովը։ Այն հավասար է ընկերության կողմից տեղաբաշխված բոլոր տեսակի բաժնետոմսերի անվանական արժեքների գումարին։ Կանոնադրական հիմնադրամը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը։ [[ՍՊԸ]]-ի և ԲԸ-ի տարբերությունն այն է, որ առաջին դեպքում համատեղ օգտագործման նպատակով միավորվում են գործարար և ստեղծագործող մարդկանց խելքն ու [[միտք]]ը, իսկ երկրորդում՝ [[Կապիտալ (տնտեսագիտություն)|կապիտալները]]։ Պարտավորությունների դիմաց ընկերությունը պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, սակայն պատասխանատու չէ բաժնետերերի պարտավորությունների համար, իսկ բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար։ ԲԸ կարող է լինել ''բաց'' (ԲԲԸ) կամ ''փակ'' (ՓԲԸ), ինչը պարտադիր կերպով պետք է արտահայտվի ընկերության կանոնադրությունում։
Տող 6 ⟶ 5՝
{{հիմնական|Բաց բաժնետիրական ընկերություն}}
Ընկերությունը համարվում է բաց, եթե բաժնետերերը իրենց պատկանող [[բաժնետոմս]]երը իրավունք ունեն օտարել առանց մյուս բաժնետերերի համաձայնության։ Բաց ընկերությունը իրավունք ունի իր կողմից թողարկված բաժնետոմսերը տեղաբաշխել ազատ բաժանորդագրության միջոցով և դրանց ազատ վաճառքն իրագործել տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան։
 
== ՓԲԸ ==
{{հիմնական|Փակ բաժնետիրական ընկերություն}}
Տող 18.
* [[Հայաստանի քաղաքացիական օրենսգիրք]]
* [[Իրավաբանական անձինք]]
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=224}}
 
[[Կատեգորիա:Իրավաբանական անձինք]]
[[Կատեգորիա:Կորպորատիվ կառավարում]]