«Մասնակից:O'micron/Հռոմեական իրավունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Պատկեր:Maccari-Cicero.jpg|մինի|285x285փքս|Հռոմեական սենատը համարվում էր հիմնական օրինաստեղծ ինստիտուտը Հին...»:
(Տարբերություն չկա)

23:18, 11 փետրվարի 2021-ի տարբերակ

Հռոմեական սենատը համարվում էր հիմնական օրինաստեղծ ինստիտուտը Հին Հռոմում։ Նկարում՝ կոնսուլ Կիկերոնը ճառով հանդես է գալիս Կատիլինայի դեմ և պահանջում, որպեսզի նա հեռանա Հռոմից։

Հռոմեական իրավունք (լատին․՝ Ius Romanum), Հին Հռոմի իրավական համակարգը, որի ձևավորումը սկսվել է մ․թ․ա․ 754-753 թվականներին և ավարտվել 6-րդ դարում՝ Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի կառավարման ժամանակաշրջանում։ Հռոմեական իրավունքն իր գործածության ժամանակահատվածում եղել է ամենազարգացածն ու գործածականը ողջ աշխարհում։ Հուստինիանոս կայսրը հռոմեական քաղաքակրթության հաջողությունը պայմանավորում էր երկու գործոններով՝ հռոմեական բանակով (լեգեոնային համակրգ) և հռոմեական իրավունքով։

Հռոմեական իրավունքի հիմքում ընկած են Հին Հունաստանի և Հին Եգիպտոսի իրավական սովորույթները, մինչդեռ Հռոմը ժամանակի ընթացքում կարողանում է ձևավորել ինքնուրույն ուղով զարգացող իրավական համակարգ։ Ավելի ուշ այլ պետություններ սկսում են փոխառել Հռոմի իրավական ավանդույթները՝ կատարելով իրավունքի ռեցեպցիա։ Այս գործընթացն առավել զգալի ծավալներ է ընդգրկում հատկապես միջնադարյան ժամանակահատվածում։

Հռոմեական իրավունքը համարվում է ժամանակակից իրավունքի կարևորագույն ճյուղերից մեկի՝ քաղաքացիական իրավունքի տեսական հիմքը։ Մի շարք իրավական համակարգերում, այդ թվում՝ անգլոսաքսոնական ընդհանուր իրավունքում, լատիներենն ունի եզրաբանական կարևոր նշանակություն