«Հայաստանի առաջին բաժանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում Android app edit
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում Android app edit
Տող 16.
Հռոմի վերջին կայսր [[Թեոդոս I Մեծ]]ը (379-392) և պարսից շահ [[Շապուհ III]]-ը (384-388), երկու տարի տևած բանակցությունների արդյունքում 387 թվականին կնքեցին Երզնկայի հաշտության պայմանագիրը, որով Մեծ Հայքը բաժանվեց նրանց ազգեցության ոլորտների միջև. արևմտյան (Հռոմեական) մասում գահակալեց [[Արշակ Գ]]-ն, իսկ արևելյան (պարսկական) և մեծագույն մասում՝ [[Խոսրով Դ]]-ն։
 
Հռոմին անցավ Մեծ Հայքի միայն արևմտյան փոքր հատվածը՝ [[Բարձր Հայք]], [[Ծոփք]] և [[Աղձնիք]] նահանգները. [[Փոքր Հայք]]ն անկախությունը կորցրել էր դեռ [[Հայ-հռոմեական պատերազմ]]ի արդյունքում։ Հռոմը հրաժարումհրաժարվաում էր նաև Վիրքից և Աղվանքից<ref>Ronald Grigor Suny, [https://books.google.am/books?id=riW0kKzat2sC&pg=PA22&dq=Peace+of+acilisene&hl=nl&sa=X&ei=9BCmVMzFJ8TmapbzgtgL&ved=0CDUQ6AEwAw#v=onepage&q=Peace%20of%20acilisene&f=false The Making of the Georgian Nation]</ref>: Մեծ Հայքի մնացած 12 նահանգները անցան Պասրկաստանին, սակայն ոչ որպես վարչատարածքային մեկ միավոր. [[Պարսկահայք]]ը և [[Փայտակարան]]ն ընդգրկվում են [[Ատրպատական]]ի սահմաններում: Դրանք աստիճանաբար զրկվում են հայկական ինքնությունից և այլևս երբեք որևէ հայկական իշխանության կամ թագավորության մեջ չեն մտնում։ [[Գուգարք նահանգ|Գուգարաց]] բդեշխութունը, ինչպես նաև [[Ջավախք]]ը և [[Կղարջք]]ը միանում են Վիրքին, իսկ [[Ուտիք]]ը և [[Արցախ]]ը՝ Աղվանքին<ref>Новосельцев А. П. , Пашуто В. Т., Черепнин Л. В. [http://www.padaread.com/?book=48963&pg=45 Пути развития феодализма. — Наука, 1972. — С. 45.]</ref>։
 
Արշակունիների թագավորական իշխանությունն [[Այրարատ]]ից բացի տարածվում էր [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]], [[Վասպուրական]], [[Տուրուբերան]], [[Մոկք]], [[Տայք]] աշխարհների վրա: Դրանց առավել ազդեցիկ նախարարները՝ [[Սյունիներ]]ը, [[Արծրունիներ]]ը, [[Մամիկոնյաններ]]ը, [[Ռշտունիներ]]ն ու [[Բագրատունիներ]]ը, միշտ չէ, որ համատարած ընդունում էին թագավորի իշխանությունը: Կենտրոնախույս ձգտումներ ունեին նաև ավելի նվազ իշխանական տները: Արդյունքում չորս տասնամյակ անց՝ 428 թվականին, հայ նախարարները դիմում են պարսից արքունիքին՝ իրավազրկել հայոց արքային և Հայաստանը վերածել [[Մարզպանական Հայաստան|մարզպանության]]: Որոշ ընդհատումներով ավելի քան հազար տարի (մ.թ.ա. 612 - մ.թ. 428) գոյատևած հայոց թագավորությունը թուլանում և անկում է ապրում: