«Հայերը Բրազիլիայում»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(պակասում են աղբյուրներ)
XIX դարի վերջերից Բրազիլիայում սկսել է կազմավորվել հայկական գաղթավայր, որտեղ տարիներ շարունակ ապաստան են գտել թուրքական բռնություններից փրկված հայեր, որոնք Սան Պաուլո, Ռիո դե Ժանեյրո, Պորտու Ալեգրի և մի շարք այլ քաղաքներում հիմնել են իրենց հայրենակցական միությունները, մշակութային, բարեգործական կազմակերպությունները, երգչախմբերն ու թերթերը: Բրազիլահայ երեխաները հաճախում են Դուրյան ազգային, Փառեն և Ռեգինա Պազարյան հայկական վարժարանները: Սան Պաուլոյում գործում են Սուրբ Գևորգ (առաքելական), Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (կաթոլիկ) և ավետարանական եկեղեցիներ, «Արարատ» հիվանդանոցը: Քաղաքում «Արմենիա» անունով է կոչվել հրապարակ, մետրոյի կայարան և կամուրջներից մեկը: «Արմենիա» հրապարակում կանգնեցված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող:
1964 թ-ից Սան Պաուլոյի համալսարանում գործում է հայագիտական ամբիոն, իսկ քաղաքի ռադիոկայանը հեռարձակում է նաև հայերեն հաղորդումներ, հայկական երգ ու երաժշտություն:
Ներկայումս Բրազիլիայում բնակվում է 40-45 հզ. հայ{{փաստ}}: Ռիո-դե-ժանեյրոյում բնակվում է շուրջ 3.000 հայ{{փաստ}} : 25.000 ից ավելին Սան Պաուլույում {{փաստ}}: Ժամանակի ընթացքում բրազիլահայերի սերունդները սկսել են աչքի ընկնել արդյունաբերության, շինարարության, գիտության, կրթության, բժշկության, արվեստի, քաղաքականության բնագավառներում:
 
[[en:Armenian Brazilian]]
Անանուն մասնակից