«Հայեր»–ի խմբագրումների տարբերություն

Ներկայումս աշխարհում հայերի ընդհանուր թվաքանակն ավելի քան 13 մլն է։ Հայերը կազմում են [[Հայաստան]]ի Հանրապետության (3,2 մլն) և [[ԼՂՀ|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] (141 հզ) բնակչության գերակշռող մասը։ Պատմական ճակատագրի բերումով, վաղ միջնադարից սկսած հայերը ստիպված լքել են հայրենիքը։ Աշխարհի բոլոր ծագերում հիմնվել են հայ գաղութներ, որոնք պատմական իրադարձությունների բերումով կամ նվազել են, կամ ստվարացել։ Ցայսօր շարունակվում է հայերի տեղաշարժն աշխարհում։
 
Ներկայումս հայերի խոշոր համայնքներ կան [[Ռուսաստան]]ում (շուրջ 2,3 մլն), [[ԱՄՆ]]-ում (շուրջ 1,4 մլն), [[Վրաստան]]ում (350 հզ), [[Ֆրանսիա]]յում (900 հզ), [[Իրան]]ում (շուրջ 560 հզ), [[Սիրիա]]յում (մոտ 190 հզ), [[Լիբանան]]ում (մոտ 255 հզ), [[Արգենտինա]]յում (135 հզ), [[Կանադա]]յում (մինչև 100 հզ), [[Թուրքիա]]յում (65-80 հզ)։ Վերջին տասնամյակների ընթացքում ստվարացել են հայ համայնքներն [[Ուզբեկստան]]ում (75 հզ), [[Ուկրաինա]]յում (մոտ 130 հզ), [[Ավստրալիա]]յում (60 հզ), [[Բրազիլիա]]յում (շուրջ 44 հզ), [[Գերմանիա]]յում (մոտ 4550-60 հզ), [[Իսպանիա]]յում (50 հզ), [[Մեծ Բրիտանիա]]յում (շուրջ 1819 հզ), [[Բուլղարիա]]յում (շուրջ 30 հզ), [[Ռումինիա]]յում (շուրջ 3 հզ), [[Հունաստան]]ում (շուրջ 35 հզ), [[Եգիպտոս]]ում (շուրջ 89 հզ), [[Կիպրոս]]ում (մոտ 4 հզ), [[Նոր Զելանդիա]]յում, [[Ուրուգվայ]]ում (շուրջ 19 հզ), [[Վենեսուելա]]յում (շուրջ 4 հզ), [[Շվեդիա]]յում (շուրջ 8 հզ), [[Շվեյցարիա]]յում (շուրջ 7 հզ), Քուվեյթում (շուրջ 5 հզ), [[Արաբական Միացյալ Էմիրություններ]]ում (շուրջ 3 հզ), [[Իտալիա]]յում (3 հզ), [[Հոլանդիա]]յում (շուրջ 7 հզ), [[Եթովպիա]]յում և այլ երկրներում։
 
== Տես նաև ==
Անանուն մասնակից