«Պարույր Սկայորդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.162.243.180 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Voskanyan մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 3.
'''Պարույր Սկայորդի''', (ծն. թ. Անհայտ, - մ.թ.ա. մոտ 630) Ասքանազյան իշխանության հիմնադիրը մ.թ.ա. 673-ից: Սկայորդի իշխանի որդին: Հին հայկ. հեղինակները Սկայորդուն (Սպակա) համարում են Սենիքերիմ թագավորի (մ.թ.ա. 705 - 681) վերջին տարիների ժամանակակիցը, որը Հայաստանում ապաստան է տվել Սենիքերիմի հայրասպան որդիներին: ՈՒստի ենթադրվում է, որ Սկայորդին դաշնակցել է ՈՒրարտուի Ռուսա Բ արքային՝ ընդդեմ Ասորեստանի: Ասորական, հին հունական և հայկական աղբյուրներում Պարույրը հիշատակվում է (աքքադ. Պարտատուա, հուն. Պրոտոթիես անուններով) որպես Ասորեստանի Ասարխադոն (մ.թ.ա. 681 - 668) և Աշշուրբանապալ կամ Սարդանապալ (մ.թ.ա. 668 - 633) թագավորների ժամանակակիցը: Մ.Խորենացին գրում է, որ Ասորեստանի դեմ կռվում Պարույրն օգնելով Մարաստանի Վարբակես (ըստ Հերոդոտոսի՝ Հարպագ, իսկ ըստ Կտեսիաս Կնիդացու՝ Արբակ) թագավորին, փոխարենը նրանից ճանաչվել է թագավոր: Ըստ Ասարխադոնի արձանագրության Ասքանազյան գունդը՝ Սպակայի (Սկայորդի) գլխավորությամբ մ.թ.ա. 673 – ին կռվել է Ասորեստանի դեմ Մանայի և Արարատի թագավորության կողմում: Սակայն նույն թվականին նրա որդի Պարտատուան (Պարույր) դաշնակցել է Ասորեստանին՝ կնության առնելով Ասարխադոնի դստերը: Շուտով Ասորեստանի հետ նույն հարաբերությունները հաստատել են (հավանաբար Պարույրին ենթակա, կամ միջնորդությամբ) նաև Արարատյան (ՈՒրարտու) և Մանայի թագավորությունները: Նրա մահից հետո գահը Ժառանգել է որդին , որը հայկ. աղբյուրներում հիշատակվում է Հրչե կամ Հրաչյա, հուն. աղբյուրներում՝ Մադիես: Ըստ Հերոդոտոսի, Մադիեսը, ջախջախելով մ.թ.ա. 625 – 624-ին Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի զորաբանակը (առավել հավանական է՝ մ.թ.ա. 597- 596-ին, քանի որ Կիաքսարը Նինվեն պաշարել է մ.թ.ա. 612- ի մայիսին, հետևաբար մ.թ.ա. 625 – 624-ի մասին խոսք չեր կարող լինել), այնուհետև 28 տարի իր գերիշխանությունն է հաստատել Մերձավոր Արևելքում:
 
Մովսես Խորենացին, իր <<«Պատմություն Հայոց>>» գրքում հրճվանքով գրում է - զվարճանում եմ՝ ոչ փոքր ուրախություն զգալով, որ հասնում եմ այն տեղը, երբ մեր բնիկ նախնյաց սերունդները թագավորության աստիճանի են հասնում:
 
== Գրականություն ==
* Հերոդոտոս, Պատմություն 9-րդ գրքից, Երևան, 1986
* Մովսես Խորենացի <<«Պատմություն Հայոց>>» -1968թ.
* И. М. Дьяконов <<«Ассиро – вавилонские источники по истории Урарту>>» <ВДИ> - 1951г., Ν3
* ՀՍՍՀ ԳԱ <<«Հայկական Սովետական Հանրագիտարան>>»
 
== Ծանոթագրություններ ==
* ՀՍՍՀ ԳԱ <<«Հայկական Սովետական Հանրագիտարան>>» -1987թ.
 
* Հոդ. - <<Պարույր Սկայորդի>>
* հոդ. <<Կիաքսար>>
 
 
{{Հայոց արքաներ}}