«Պարույր Սկայորդի»–ի խմբագրումների տարբերություն

Հետ է շրջվում 7667043 խմբագրումը, որի հեղինակն է 46.162.239.43։ Ծանոթագրությունը պետք է նորյմալ դնել, նշված գրականությունն էլ ներկայացվի՝ գեղարվեստակա՞ն է, թե՞ փաստավավերագրական։
(Հետ է շրջվում 7661818 խմբագրումը, որի հեղինակն է Atheist Armenian (քննարկում) մասնակիցը)
Պիտակ: Հետ շրջել Reverted
(Հետ է շրջվում 7667043 խմբագրումը, որի հեղինակն է 46.162.239.43։ Ծանոթագրությունը պետք է նորյմալ դնել, նշված գրականությունն էլ ներկայացվի՝ գեղարվեստակա՞ն է, թե՞ փաստավավերագրական։)
Պիտակ: Հետ շրջել
'''Պարույր Սկայորդի''', (ծն. թ. Անհայտ, - մ.թ.ա. մոտ 630) Ասքանազյան իշխանության հիմնադիրը մ.թ.ա. 673-ից: Սկայորդի իշխանի որդին: Հին հայկ. հեղինակները Սկայորդուն (Սպակա) համարում են Սենիքերիմ թագավորի (մ.թ.ա. 705 - 681) վերջին տարիների ժամանակակիցը, որը Հայաստանում ապաստան է տվել Սենիքերիմի հայրասպան որդիներին: ՈՒստի ենթադրվում է, որ Սկայորդին դաշնակցել է ՈՒրարտուի Ռուսա Բ արքային՝ ընդդեմ Ասորեստանի: Ասորական, հին հունական և հայկական աղբյուրներում Պարույրը հիշատակվում է (աքքադ. Պարտատուա, հուն. Պրոտոթիես անուններով) որպես Ասորեստանի Ասարխադոն (մ.թ.ա. 681 - 668) և Աշշուրբանապալ կամ Սարդանապալ (մ.թ.ա. 668 - 633) թագավորների ժամանակակիցը: Մ.Խորենացին գրում է, որ Ասորեստանի դեմ կռվում Պարույրն օգնելով Մարաստանի Վարբակես (ըստ Հերոդոտոսի՝ Հարպագ, իսկ ըստ Կտեսիաս Կնիդացու՝ Արբակ) թագավորին, փոխարենը նրանից ճանաչվել է թագավոր: Ըստ Ասարխադոնի արձանագրության Ասքանազյան գունդը՝ Սպակայի (Սկայորդի) գլխավորությամբ մ.թ.ա. 673 – ին կռվել է Ասորեստանի դեմ Մանայի և Արարատի թագավորության կողմում: Սակայն նույն թվականին նրա որդի Պարտատուան (Պարույր) դաշնակցել է Ասորեստանին՝ կնության առնելով Ասարխադոնի դստերը: Շուտով Ասորեստանի հետ նույն հարաբերությունները հաստատել են (հավանաբար Պարույրին ենթակա, կամ միջնորդությամբ) նաև Արարատյան (ՈՒրարտու) և Մանայի թագավորությունները: Նրա մահից հետո գահը Ժառանգել է որդին , որը հայկ. աղբյուրներում հիշատակվում է Հրչե կամ Հրաչյա, հուն. աղբյուրներում՝ Մադիես: Ըստ Հերոդոտոսի, Մադիեսը, ջախջախելով մ.թ.ա. 625 – 624-ին Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի զորաբանակը (առավել հավանական է՝ մ.թ.ա. 597- 596-ին, քանի որ Կիաքսարը Նինվեն պաշարել է մ.թ.ա. 612- ի մայիսին, հետևաբար մ.թ.ա. 625 – 624-ի մասին խոսք չեր կարող լինել), այնուհետև 28 տարի իր գերիշխանությունն է հաստատել Մերձավոր Արևելքում:
 
Մ.Մովսես Խորենացին ծնունդով լինելով պատմական Սյունիք նահանգի Հաբանդ գավառի Խորեան գյուղից, իր <<Պատմություն Հայոց>> գրքում /1968թ. հրատարակություն 79 էջ/ հրճվանքով գրում է - զվարճանում եմ՝ ոչ փոքր ուրախություն զգալով, որ հասնում եմ այն տեղը, երբ մեր բնիկ նախնյաց (Սյունյաց) սերունդները (Պարույր Սկայորդի) թագավորության աստիճանի են հասնում:
 
== Գրականություն ==
 
* Հերոդոտոս, Պատմություն 9-րդ գրքից, Երևան, 1986
* Մովսես Խորենացի <<Պատմություն Հայոց>> -1968թ.
* И. М. Дьяконов <<Ассиро – вавилонские источники по истории Урарту>> <ВДИ> - 1951г., Ν3
* ՀՍՍՀ ԳԱ <<Հայկական Սովետական Հանրագիտարան>>
* Ա. Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> -2002թ.
 
== Ծանոթագրություններ ==
103 263

edits