«Հրաչյա Քոչար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Այլ/ազգանուն|Գաբրիելյան}}
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Հրաչյա Քոչար''' (''Հրաչյա Քոչարի Գաբրիելյան'', {{ԱԾ}}), [[հայ]] արձակագիր, հրապարակախոս, ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր ([[1967]], «[[Նահապետը]]» վիպակի համար), [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1934]] թվականից: [[ԽՄԿԿ]] անդամ [[1939]] թվականից: Գրական անուն է դարձրել հոր անունը։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի մասնակից:
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Արևմտյան Հայաստան]]ի [[Բագրևանդ]] գավառի [[Գումլուպուճախ]] գյուղում, որը գտնվում է [[Նպատ]] լեռան ստորոտին։ Գաղթի ճանապարհին մահացել է մայրը, [[1918]] թվականին՝ հայրը՝ հայտնի խմբապետ Քոչոն, ով կռվել է [[Անդրանիկ Օզանյան|ԱնդրանիկԱնդրանիկի]]ի ջոկատում։ Փրկվելով թուրքերի կողմից իրականացրած կոտորածներից՝ համագյուղացիների հետ անցել է [[Արևելյան Հայաստան]]: Եղել է գառնարած, հանքափոր Ալավերդու հանքերում։ Այնուհետև տեղափոխվել է [[Երևան]], ընդունվել [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետ։
 
Առաջին պատմվածքը՝ «Խաջե», լույս է տեսել [[1931]] թվականին, «[[Նոր ուղի (ամսագիր)|Նոր ուղի]]» ամսագրում։ [[1934]] թվականին խմբագրել է [[քրդերեն]] «[[Ռյա թազա (թերթ)|Ռյա թազա]]» թերթը։ [[1939]] թվականին, կուսակցական տույժ ստանալուց հետո, մնացել է անաշխատանք, ապա [[Մարտիրոս Սարյան]]ը նրան տեղավորել է իր ղեկավարած Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում։ Ոտքով շրջել ու ուսումնասիրել է հայկական վանքերի ու մատուռների վիճակը, և այդ աշխատանքներն ամփոփել «Գորիսի և Սիսիանի շրջանների ալբոմ-ուղեցույցի» մեջ։ 1941-1945 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում, մասնակցել [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ին: [[1942]] թվականին լույս է տեսել «Հերոսների ծնունդը», իսկ մեկ տարի անց՝ «Նախօրյակին» պատերազմական ակնարկների և պատմվածքների ժողովածուները։ Ռազմաճակատային պատմվածքների մեջ առանձնանում է «Գեներալի քույրը» պատմվածքը, որն առաջին անգամ տպագրվել է [[1945]] թվականին, «Պրավդա» թերթում։ Հետագայում այս պատմվածքը թարգմանվել է աշխարհի 24 լեզուներով, ներառվել խորհրդահայ դասագրքերի ծրագրերում։ Ստեղծել է «Մեծ տան զավակները» երկհատոր վեպը։ Կյանքի վերջին տարիներին տպագրել է «Սպիտակ գիրքը», որում զետեղված «Նահապետը», «Կարոտը» և «Եփրատի կամրջին» վիպակներն արձակագրի լավագույն գործերն են։
[[Պատկեր:Hrachya Qochar's plaque.jpg|մինի|Հրաչյա Քոչարի հուշատախտակը Երևանում]]
[[1946]]-[[1951]]1946—1951 թվականներին եղել է [[ՀԳՄ|Հայաստանի գրողների միության]] վարչության քարտուղար, «[[Սովետական գրականություն]]» ամսագրի խմբագիր, [[1954]] թվականին՝ «[[Ոզնի (հանդես)|Ոզնի]]» երգիծական հանդեսի խմբագիր։ Գրել է [[Հյուսիսային ծիածան (ֆիլմ)|«Հյուսիսային ծիածան»]] ([[Հայֆիլմ]], [[1961]]) կինոնկարի սցենարը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են [[ռուսերեն]] և այլ լեզուներով։ Մահացել է [[Երևան]]ում<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 571}}</ref>:
 
==Պարգևներ ==
* «Կարմիր աստղ» շքանշան
* ՀԽՍՀ պետական մրցանակ «Նահապետ» վիպակի համար, 1967
 
== Երկերի մատենագիտություն ==
Տող 22.
* Սրբազան ուխտ (պատմվածքներ, ակնարկներ), Երևան, 1946, 208 էջ:
* Գրականություն և կյանք, Երևան, 1949, 176 էջ:
* Բարեկամություն, [[Երևան]], 1950, 508 էջ:
* Մեծ տան զավակները, Երևան, 1952, 732 էջ:
* Վիպակներ և պատմվածքներ, Երևան, 1956, 692 էջ:
Տող 66.
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
{{Հայկական գիր և գրականություն}}
{{Արտաքին հղումներ}}
{{Հայկական գիր և գրականություն}}
 
{{DEFAULTSORT:Քոչար, Հրաչյա}}
 
[[Կատեգորիա:20-րդ դարի արևելահայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ]]
[[Կատեգորիա:Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:Հայ կինոսցենարիստներ]]
[[Կատեգորիա:Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր]]
[[Կատեգորիա:ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ գրողների միության անդամներ]]
[[Կատեգորիա:Ռուսերենից հայերեն թարգմանիչներ]]
[[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]]
[[Կատեգորիա:Հայ գրողներ]]
[[Կատեգորիա:Հայ տղամարդ գրողներ]]
[[Կատեգորիա:Հայ հրապարակախոսներ]]