«Տարազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
== Արևելքի և արևմուտքի երկրների տարազներ ==
Քանի դեռ [[Հռոմ]]ի տիրապետությունը չէր տարածվել այն ժամանակ հայտնի աշխարհի վրա, և հռոմեական տարազն իր ազդեցությունը չէր թողել նվաճված երկրներում, տարազը [[ժողովուրդ]]ների ու [[ռասա]]ների բնորոշ տարբերակիչներից էր։ Արևմտա-հռոմեական կայսրության անկումից հետո տարազի վրա ունեցած ազդեցությամբ վճռական դեր է խաղացել [[Բյուզանդիա]]ն՝ ինքը ևս կրելով արևելյան տարազների ազդեցություններ։ [[Խաչակրաց արշավանքներ]]ի ժամանակ [[արևելք]]ի և [[արևմուտք]]ի ժողովուրդների փոխհաղորդակցության հետևանքով որոշ չափով համահարթվել են տարազների ազգային տարբերությունները։ 11-րդ [[դար]]ում տարածվել է ֆրանսիական, իսկ 14-[[17-րդ դար]]երում՝ իսպանական կոստյումը։ [[17-րդ դար]]ից ֆրանսիական կոստյումների տարբերակները լայնորեն տարածվել են ողջ քաղաքակիրթ աշխարհում (հատկապես՝ [[քաղաք]]ներում)։
== Ազգային տարազ ==
 
== Ազգային տարազ ==
Ազգային տարազը, իր յուրահատկություններով, գոյատևում է [[գյուղ]], բնակչության, լեռնականների, [[արևելք]]ի [[ժողովուրդ]]ների մեջ։
Սկսած [[19-րդ դար]]ի վերջից, գյուղում նույնպես ազգային տարազն իր տեղն աստիճանաբար զիջում է եվրոպական նորաձև հագուստներին։ [[Հայաստան]]ի տարածքում հնում գործածված տարազների վերաբերյալ պատկերացում ենք կազմում պեղումների նյութերի, [[արվեստ]]ի հնագույն [[հուշարձան]]ների վրա պահպանված պատկերների, գրավոր [[աղբյուր]]ների հիման վրա։ Մեր թվարկությունից առաջ 9-[[6-րդ դար]]երում հուշարձաններում (որմնանկարներ, [[արձան]]ներ, բարձրաքանդակներ, [[կնիք]]ներ, [[սաղավարտ]]ներ, վահաններ ևն) պահպանվել են բնակչության զանազան շերտերի (բարձր խավ, զինվորականներ, քրմեր, հասարակ [[ժողովուրդ]]) տարազների պատկերներ։
 
== Հայկական տարազ ==
Մեր թվարկությունից առաջ [[6-րդ դար|6-]][[5-րդ դար]]երում [[Աքեմենյան]] [[արքա]]ների փորագրած բարձրաքանդակներում ([[Բագհաստանա]], [[Պերսեպոլիս]]) հայերը պատկերված են իրենց բնորոշ տարազով։ [[Հերոդոտոս]]ը, խոսելով [[Աքեմենյան]]ների բանակում կռվող ազգային զորագնդերի հանդերձանքի մասին, հաղորդում է, որ [[հայ]]երը (հավանաբար [[Փոքր Հայք]]ի) տարազով նմանվել են դրացի փռյուգացիներին։ Ստրաբոնի տեղեկության համաձայն՝ մարերն ու [[հայ]]երը հագել են խույր, ապարոշ, գդակ, թեզանիքավոր պարեգոտ ու վարտիք։ [[Արտաշեսյաններ]]ի թագավորության ժամանակ (մեր թվարկությունից առաջ [[2-րդ դար]]) [[հայ]]երի տարազների վերաբերյալ մասնակի [[աղբյուր]] են [[դրամ]]ները։ Հետագա [[դար]]երում հայկական տարազները (հատկապես վերնախավերի միջավայրում) որոշ չափով կրել է պարսկական, հռոմեական և բյուզանդական տարազների ազդեցությունը։ Վաղ և զարգացած [[միջնադար]]ում [[հայ]]երի (հատկապես [[արքունիարքունիք]]ի և իշխանական տների ներկայացուցիչների) կրած տարազների մասին կարևոր տեղեկություններ են պահպանվել [[հայ]] և օտար մի շարք պատմիչների երկերում, [[որմնանկար]]ներում, քանդակներում, մանրանկարներում ևն։ [[Բագրատունիներ]]ի թագավորության ժամանակ ([[9-րդ դար|9-]][[11-րդ դար]]եր) [[հայ]] վերնախավերի շրջանակներում նկատելի է ինչպես արաբական, այնպես էլ բյուզանդական տարազների ազդեցությունը։ [[Կիլիկյան Հայաստան]]ում [[Խաչակրաց արշավանքներ]]ի ժամանակ ([[12-րդ դար|12]]-[[13-րդ դար]]երում) հայկական տարազը ենթարկվել է եվրոպական մի շարք երկրներում գործածվող տարազների ազդեցությանը։ Ուշ [[միջնադար]]ում հայկական ավանդական տարազները մասամբ ենթարկվել է թուրքական․թուրքական, թաթարական, և քրդական նվաճողների տարազների ազդեցությանը, իսկ մի շարք [[նահանգ]]ներում ու [[գավառ]]ներում պահպանվել մինչև [[19-րդ դար]]ի վերջը և [[20-րդ դար]]ի սկիզբը։ [[Արևելյան Հայաստան]]ի մի շարք շրջաններում ([[Սյունիք]], [[Արցախ]]) պակաս խաթարմամբ պահպանվել են [[հայ]] կանանց ավանդական տարազները, իսկ տղամարդկանց միջավայրում գերիշխող է դարձել այսպես կոչված՝ «կովկասյանը»։ [[Ախալքալաք]]ի ու [[Ախալցխա]]յի [[հայ]]երը, որոնք հիմնականում գաղթել են Կարինից, երկար ժամանակ պահպանել են [[Կարին]]ի տարազը։ Օտար փոխառությունների դեպքում [[հայ]]երը վերամշակել և ստեղծագործաբար են օգտագործել ներմուծվող այս կամ այն [[հագուստ]]ը կամ դրա առանձին տարրը, ստեղծել [[հագուստ]]ի նոր տարբերակ՝ հավատարիմ մնալով դարերով մշակված ազգային [[ավանդույթ]]ներին։ [[19-րդ դար]]ի վերջից հայկական տարազներն աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։

{{ՀՍՀ|հատոր=11|էջ=605}}
 
[[Կատեգորիա:Տարազ ըստ ազգի]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տարազ» էջից