«Ուլրիխ Սալխով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կարլ Էմիլյ Յուլիս Ուլյրիխ Սալյխո''' ({{lang-sv|Karl Emil Julius Ulrich Salchow}}), շվեդ գեղասահորդ, Գեղաս...»:
(Տարբերություն չկա)

17:23, 9 փետրվարի 2021-ի տարբերակ

Կարլ Էմիլյ Յուլիս Ուլյրիխ Սալյխո (շվեդ.՝ Karl Emil Julius Ulrich Salchow), շվեդ գեղասահորդ, գեղասահքի ամառային օլիմպիական խաղեր 1908 ի չեմպիոն, 10-ակի աշխարհի չեմպիոն (1901-1905 թվականներին և 1907-1911 թվականններին), 9-ակի Եվրոպայի չեմպիոն (1893-1913 թվականներինՇվեդիայի և միջազգային մարզական շարժման գործիչ է:

Սպորտային կարիերա

1908 թվականի օլիմպիական խաղերում, որոնց ծրագրում առաջին անգամ ներդրվել է գեղասահքը, Սալխովը ոսկե մեդալ է նվաճել անհատական ծրագրի կատարման համար (Նիկոլայ Պանին-Կոլոմենկինը ոսկե մեդալ է ստացել հատուկ ֆիգուրների կատարման համար). Հաջորդ օլիմպիադայում Սալխովը չկարողացավ պաշտպանել իր տիտղոսը, քանի որ Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշեց 1912-ի խաղերում չմիջամտել գեղասահքի մրցումներին: Սալյխովը մասնակցել է ևս մեկ Օլիմպիադային՝ 1920 թվականին, սակայն այն ժամանակ նա, արդեն 42 տարեկան է եղել, չի հայտնվել պատվանդանի վրա, այլ դարձել է միայն չորրորդը։

Աշխարհի չեմպիոնական տիտղոսների (տասը Ոսկե մեդալ) քանակով Սալխովը կիսում է առաջին տեղը նորվեգացի գեղասահորդուհի Սոնյա Հենիի հետ։

1909 թվականին Սալխովը կատարեց ցատկ ՝ մեջքով առաջ անցնելով եւ օդում լրիվ շրջադարձ կատարելով ՝ վայրէջք կատարեց թափ տվող ոտքին, այդ ցատկը անվանվեց սալխովի պատվին[1]։Նա հորինել է նաև «ճանկ» ձևը[2]։ Սակայն Սալխովի ամենամեծ հաջողությունը նա ձեռք է բերել ֆիգուրների ելույթներին ։

Սպորտից հետո

Սիրողական կարիերան ավարտելուց հետո Սալխովը չի լքել սպորտը։ Նա դարձել է չմշկավազորդների միջազգային միության երրորդ նախագահը (19251937 թվականները)։ Բացի այդ, 1928-1939 թվականներին նա եղել է AIK (Ստոկհոլմ) (շվեդ:AIK) մարզական ակումբի վարչության նախագահը, որն այդ ժամանակ եղել է ֆուտբոլի, հոկեյի, թենիսի և այլ մարզաձևերի շվեդական առաջատար ակումբը։ Նա եղել է նաև շվեդական հեծանվային լիգայի նախագահը (շվեդ.՝ Svenska Velocipedförbundet) (1904-07), շվեդական չմշկավազքի ասոցիացիայի նախագահը (շվեդ.՝ Svenska Skridskoförbundet) (1917-1920, 1923-1932 և 1935-1938), մասնակցել է Շվեդիայի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարմանը (շվեդ.՝ Svenska Boxningsförbundet), որտեղ նախագահել է 1919-ից մինչև 1932 թվականը։ Եղել է տղամարդկանց IV Ձմեռային օլիմպիական խաղերում հանդես գալու գլխավոր մրցավարը։

Սալխովն ակտիվորեն համագործակցել է Daily News-ի և Associated Press-ի հետ որպես լրագրող և աշխատել շվեդական ռադիոյում:

Մահացել է 1949 թվականին Ստոկհոլմում ՝ 71 տարեկան հասակում և թաղված է «Norra begravningsplatsen» գերեզմանատանը (բառացիորեն Հյուսիսային գերեզմանատուն)։

Սպորտային նվաճումներ

Մրցույթներ 1895 1896 1897 1898 1899 1900 1901 1902 1903 1904 1905 1906 1907 1908 1909 1910 1911 1913 1920
Ամառային օլիմպիական խաղեր 1 4
Աշխարհի առաջնություն 2 2 2 1 1 1 1 1 1 1 1 1 1
Եվրոպայի առաջնություն 1 1 1 3 1 1 1 1 1 1
Շվեդիայի առաջնություն 1 1 1

Примечания

  1. «Азы фигурного катания (Огилви Р.)». Արխիվացված է օրիգինալից 2017-09-01-ին. Վերցված է 2010-03-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Абсалямова И.В. Первые чемпионаты мира по фигурному катанию на коньках // Столетняя история чемпионатов мира по фигурному катанию на коньках: Учеб. пособие для студентов акад. и ин-ов физ. культ. — М.: ФОН, 1997.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլրիխ Սալխով» հոդվածին։