'''Դենիել Ռոբերտ «Դեննի» Էլֆման''' ({{lang-en|Daniel Robert «Danny» Elfman}}; {{ԱԾ}}), ամերիկացի երաժիշտ-գործիքավորող և կոմպոզիտոր, բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունների հեղինակ։ Ամերիկյան ''Oingo Boingo'' ռոք խմբի նախկին վոկալիստ։ [[Օսկար|Օսկար մրցանակ]]<nowiki/>ի քառակի հավակնորդ (1998 թվականին երկու անգամ, 2004 և 2009 թվականներին)։ Նա նաև [[Գրեմմի|«Գրեմմի»]] և [[Էմմի (մրցանակաբաշխություն)|«Էմմի»]]<ref name=Emmy>{{cite web|url=http://www.bmi.com/news/entry/234561|title=Composer Danny Elfman Scores First Emmy Award}}</ref> մրցանակների դափնեկիր է, [[Սատուրն (մրցանակ)|«Սատուրն» մրցանակ]]<nowiki/>ի վեցակի հաղթող, [[BAFTA]] և [[Ոսկե գլոբուս|«Ոսկե գլոբուս»]] մրցանակների բազմակի հավակնորդ։
== Կենսագրություն ==
Դեննի Էլֆմանը ծնվել է 1953 թվականի մայիսի 29-ին [[Կալիֆոռնիա (նահանգ)|Կալիֆոռնիա նահանգ]]<nowiki/>ի [[Լոս Անջելես]] քաղաքում՝ [[Հրեաներ|հրեա]]<nowiki/>կան ընտանիքում<ref name=FamilySearch-CABirth-1953>{{cite web|title=Daniel Robert Elfman - California, Birth Index|url=https://familysearch.org/ark:/61903/1:1:VGF4-PPS|website=[[FamilySearch]]|accessdate=24 December 2014}}</ref>։ Մայրը ճանաչված գրող Բլոսոմ Էլֆմանն է ({{lang-en|Blossom Elfman}})։
Դեննի Էլֆմանը, մասնավորապես, հայտնի է որպես [[Սիմփսոնները|«Սիմփսոնները»]] մուլտսերիալի, «Հեքիաթներ դամբարանից» և «<nowiki/>[[Հուսահատ տնտեսուհիները]]<nowiki/>» հեռուստասերիալների, «Խավարի բանակ», «Հետախուզվող» և «Հարվի Միլք» ֆիլմերի երաժշտության հեղինակ: Նրա ստեղծագործությունների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում [[Թիմ Բարթոն]]<nowiki/>ի ֆիլմերի և մուլտֆիլմերի համար գրած երաժշտությունը, որոնց թվում`«<nowiki/>[[Բեթմեն (ֆիլմ, 1989)|Բեթմեն]]<nowiki/>»,«<nowiki/>[[Բեթմենը վերադառնում է|Բեթմենը վերադառնում]] է», «<nowiki/>[[Մկրատաձեռն Էդվարդը]]<nowiki/>», «<nowiki/>[[Հարսնացուի դիակը]]<nowiki/>» և [[Ալիսան հրաշքների աշխարհում (ֆիլմ, 2010)|«Ալիսան հրաշքների աշխարհում»]]: [[Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ|«Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ]]<nowiki/>» տիկնիկային մուլտֆիլմում Դեննին հնչյունավորել է գլխավոր հերոս՝ դդումների տիրակալ Ջեկի, պարոն Կորիտոյի և Չար ծաղրածու պարոն Կորիտոյի ({{lang-en|Mr. Barrel}}) [[վոկալ]]<nowiki/>ային մասերը, ինչպես նաև գրել է բոլոր երգերի երաժշտությունները։
=== Անձնական կյանք ===
2003 թվականի նոյեմբերի 29-ին Էլֆմանն ամուսնացել է ամերիկյան դերասանուհի [[Բրիջիտ Ֆոնդա]]<nowiki/>յի հետ<ref>{{cite web|url=http://www.people.com/people/article/0,,627334,00.html|title=PASSAGES: Bridget Fonda's Boingo Wedding|lang=en|accessdate=2011-01-13|archiveurl=https://web.archive.org/web/20110408140357/http://www.people.com/people/article/0,,627334,00.html|archivedate=2011-04-08|deadlink=yes}}</ref>։ 2005 թվականի հունվարին ծնվել է նրանց որդին՝ Օլիվերը։ Դեննին ունի երկու արտամուսնական երեխա՝ Լոլու (1979 թվական) և Մալի Էլֆման (1984 թվական)։
== Ֆիլմադարան ==
'''Կոմպոզիտոր'''
* 2019 թվական — [[Դամբո (ֆիլմ)|Դամբո]]
* 2018 թվական— [[Մի՛ անհանգստացիր, նա շատ հեռու չի գնա ոտքով]]
* 1985 թվական— [[Պի-Վիի մեծ արկածը|Պի Վի- ի մեծ արկածը]]
* 1980 թվական— Արգելված գոտի
== Համակարգչային խաղեր ==
* 2004 թվական— Fable: The Lost Chapters
* 2007 թվական— The Simpsons Game
* 2008 թվական— Fable II
* 2010 թվական— Fable III
== Մրցանակներ և նոմինացիաներ ==
=== Մրցանակներ ===
* 1994 թվական— Մրցանակ «Սատուրն», Անվանակարգ «Լավագույն երաժշտություն», [[Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ|«Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ]]<nowiki/>» գիտաֆանտաստիկ ֆիլմի համար գրած երաժշտության համար։
* 1997 թվական— Մրցանակ «Սատուրն», Անվանակարգ․ «Լավագույն երաժշտություն», [[Մարսը գրոհում է|«Մարսը գրոհում է]]<nowiki/>» գիտաֆանտաստիկ ֆիլմի համար գրած երաժշտության համար («<nowiki/>[[Մարսը գրոհում է]]<nowiki/>»)։
* 1998 թվական— Մրցանակ «Սատուրն», Անվանակարգ․ «Լավագույն երաժշտություն», գիտաֆանտաստիկ ֆիլմի համար գրած երաժշտության համար ([[Սևազգեստ մարդիկ (ֆիլմ)|«Սևազգեստ մարդիկ]]<nowiki/>»)։
* 2000 թվական— Մրցանակ «Սատուրն», Անվանակարգ «Լավագույն երաժշտություն», գիտաֆանտաստիկ ֆիլմի համար գրած երաժշտության համար [[Քնկոտ Հովիտ (հեռուստասերիալ)|(Քնկոտ Հովիտ»)։]]
* 2003 թվական— Մրցանակ «Սատուրն», Անվանակարգ․ «Լավագույն երաժշտություն», գիտաֆանտաստիկ ֆիլմի համար գրած երաժշտության համար ([[Սարդ-մարդ (ֆիլմաշար)|«Սարդ մարդ»]])։
* 2005 թվական— Մրցանակ «Էմմի», Անվանակարգ․ «Լավագույն երաժշտություն», հեռուստասերիալի համար գրած երաժշտության համար<nowiki/>[[Հուսահատ տնտեսուհիները|(«Հուսահատ տնտեսուհիները»)]]<ref name=Emmy />։
* 2013 թվական— Մրցանակ «Սատուրն», Անվանակարգ․ «Լավագույն երաժշտություն», գիտաֆանտաստիկ ֆիլմի համար գրած երաժշտության համար («<nowiki/>[[Ֆրանկենվինի (ֆիլմ)|Ֆրանկենվինի]]<nowiki/>»)։
=== Անվանակարգեր ===
;«Օսկար»
* 1998 թվական— [[Օսկար լավագույն երգի համար|Օսկար]], Անվանակարգ․ Լավագույն [[սաունդթրեք]] դրամատիկական ֆիլմի համար («Խելացի Ուիլ Հանթինգ»)
* 1998 թվական— Օսկար, Անվանակարգ․ Լավագույն սաունդթրեք երաժշտական կատակերգության համար ([[Սևազգեստ մարդիկ (ֆիլմ)|«Սևազգեստ մարդիկ]]<nowiki/>»)
* 2009 թվական— Օսկար, Անվանակարգ․ Լավագույն սաունդթրեք («Հարվի Միլք»)
;BAFTA
* 2003 թվական— [[BAFTA|Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակ]], Անվանակարգ․ Էնթոնի Էքսկվիթի անվան մրցանակ ֆիլմի համար երաժշտություն ստեղծելու համար («Չիկագո»)
* 2011 թվական— [[BAFTA|Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակ]], Անվանակարգ․ Էնթոնի Էքսկվիթի անվան մրցանակ ֆիլմի համար երաժշտություն ստեղծելու համար(«Ալիսան հրաշքների աշխարհում»)
;«Ոսկե գլոբուս»
* 1994 թվական— [[Ոսկե գլոբուս]], «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար», անվանակարգում («<nowiki/>[[Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ|Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ»)]]
* 2004 թվական— Ոսկե գլոբուս, «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար», անվանակարգում ([[Մեծ ձուկ|«Մեծ ձուկ»]])
* 2011 թվական— Ոսկե գլոբուս, «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար», անվանակարգում ([[Ալիսան հրաշքների աշխարհում (ֆիլմ, 2010)|«Ալիսան հրաշքների աշխարհում]]<nowiki/>»)