«Պուեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{lang-en|}}{{Թեյ | անվանում = Պուեր | պատկեր = 110601 204646.jpg | նկարագրում = Սեղմված պուեր | տեսակ = | ենթատեսակ =...»:
(Տարբերություն չկա)

16:34, 8 փետրվարի 2021-ի տարբերակ

անգլ.՝

Պուեր
Սեղմված պուեր
ՏեսակQ115604898?
ԾագումՉինասան
 Pu-erh tea Վիքիպահեստում

Պուեր (չինարեն ավանդ. 普洱茶, հեշտ. pǔ'ěrchá , պինին: պուեր չա, պալլ.: թեյ Պուերից), հնեցման հատուկ մշակում անցած թեյ: Այլ թեյերից տարբերվում է միայն իրեն բնորոշ մշակման տեխնոլոգիայով՝ տերևների հավաք, մշակում մինչև կանաչ թեյի ասիճան, սնկային ֆերմենտացիա. վերջինս կարող է տեղի ունենալ բնական և արագացված եղանակներով[1]: Ֆերմենտացիան տեղի է ունենում Ասպերգիլների ցեղին պատկանող Aspergillus acidus կոչվող սնկերի ազդեցությամբ[2]:

Այս թեյը մեծ հայտնիություն է ստացել Տիբեթի, Սիկանի, Սինծիանի և այլ շրջանների բնակիչների շրջանում, որոնց սննդացանկի հիմնական մասը կազմել է մսամթերքը:

Անվան պատմությունը

Պուերի հայրենիքը համարվում է Տիբեթյան լեռնաշխարհի արևելյան, Բիրմայի հյուսիսային և Վիետնամի ու Լաոսի բավականաչափ ընդարձակ տարածքները:

ժամանակի ընթացքում Յուննան նահանգում աճող խոշոր տերևներով թեյից պատրաստվող ըմպելիքն սկսում է կոչվել պուերյան թեյ կամ պու չա, որը չինարեն կրճատ ձևն է:

Այս թեյի անվանումը կապված է Պու հնագույն ցեղի հետ, որոնց նախնիները, ըստ ռուս ազգագրագետ Ռ. Ֆ. Իտսայի եղել են մոն-քխմերյան բուլաններ ժողովուրդը[3], որոնց նախնիները Յուննան նհանգում զբաղվել են այս թեյի բարձրակարգ տեսակների մշակմամբ[4]:

Ծանոթագրություններ

  1. Н. И. Даников. Целебный чай // Серия «Я привлекаю здоровье!». — М.: Эксмо, 2012. — 224 с. ISBN 978-5-699-58946-3.
  2. Aspergillus acidus from Puerh tea and black tea does not produce ochratoxin A and fumonisin B2, 2009
  3. Итс Р. Ф. Этническая история Юга-Восточной Азии. — Л.: Наука, 1972. — С. 71-73.
  4. Чайная деревня Булан Шань.