«Տապակած կանաչ լոլիկներ «Կիսակայարան» սրճարանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Տապակած կանաչ լոլիկներ «Կիսակայարան» սրճարանում''' ({{lang-en|Fried Green Tomatoes at the Whistle Stop Cafe}}), Ֆեննի Ֆլե...»:
(Տարբերություն չկա)

17:28, 4 փետրվարի 2021-ի տարբերակ

Տապակած կանաչ լոլիկներ «Կիսակայարան» սրճարանում (անգլ.՝ Fried Green Tomatoes at the Whistle Stop Cafe), Ֆեննի Ֆլեգի վեպը, որը անգլերենով հրատարակվել է1987 թվականին:

Սյուժե

1985 թվականին Բիրմինգհեմում տնային տնտեսուհի Էվելին Քոուչը (անգլ.՝ Evelyn Couch) ստիպված էր այցելել իր սկեսուրին ծերանոցում: Նրանց հարաբերությունները լարված են, և Էվելինը, փորձելով խուսափել նրանից, հանդիպում է ծերանոցում ապրող մեկ այլ կնոջ, որի անունը Նիննի Թրեդգուդ է (անգլ.՝ Ninny Threadgoode): Նա սկսում է Էվելինին պատմել իր կյանքի պատմությունը Ալաբամայի խորքերում գտնվող Կիսակայարան քաղաքից (անգլ.՝ Whistle Stop)՝ սկսելով 1920-ականներից:

Էվելինը ծանր է տանում միջին տարիքի ճգնաժամը, նրա երեխաները մեծացել են ու ընտանիք կազմել, ամուսնու հետ հարաբերությունները բարենպաստ չեն, նրան տանջում են միայնության ու մահվան մասին մտքերը: Նրա՝ երբեմնի հարթ ու անթերի կյանքը կորցրել է իմաստը։ Էվելին Քոուչը 48 տարեկանում դադարել է հետևել իրեն, շոկոլադե բատոնչիկներ ուտելը դարձել է դեպրեսիայի դեմ միակ դեղորայքը: Նիննին հեշտ կյանք չի ունեցել, նա վաղ տարիքում կորցրել է ծնողներին, վաղ այրիացել է, նրա միակ որդին ծնվել է թերի ու նույնպես չի ապրել մինչև ծերություն: Չնայած դրան՝ Նիննին անգամ 86 տարեկանում չի կորցրել կյանքի հանդեպ սերը, նա այնքան լի է կյանքով, որ իրեն այցելող Էվելինն սկսում է տեսնել սեփական դժբախտություններն ու տխրությունները այլ տեսանկյունից:

Աստիճանաբար ծերանոց գնալու նպատակը սկեսուրը չի դառնում, այլ Նիննիի ու իր շրջապատի պատմությունները: Կանայք դառնում են ընկերուհիներ: Մարդիկ, որոնց մասին պատմում է Նիննին, սկսում են Էվելինի համար մեծ նշանակություն ունենալ, նա հաճախ մտածում է նրանց մասին, նրանք սկսում են լցնել Էվելինի շուրջ ձևավորված դատարկությունը: Էվելին Քոուչը փոխում է իր վերաբերմունքը ապագայի նկատմամբ, քանի որ ավագ ընկերուհին հիշեցնում է, որ կյանքն առջևում է:

Գիրքը գրված է յուրահատուկ կերպով, ընթերցողին առաջարկվում է հետևել գործողություններին տարբեր տեսանկյուններից: Հեղինակը հավատարիմ չի մնում ժամանակագրական շարունակականությանը, դեպքերի մասին պատմում է այնպես, ինչպես դա սովորաբար լինում է զրույցների ժամանակ, երբ շարադրում են այն դրվագը, որի մասին հիշատակվում է տվյալ պահին: Կիսակայարանի կյանքի նկարագրությանը որոշակի վավերագրականություն են տալիս «Կիսակայարանի տեղեկագրի» հատվածները: Գրքի վերջում ընթերցողին առաջարկվում է մի քանի ուտեստի պատրաստման բաղադրատոմս, որոնք վաղուց ի վեր մատուցում էին «Կիսակայարան» սրճարանում:

Ընդունելություն

Վեպն արագ դարձել է բեսթսելլեր: «New York Times»-ի բեսթսելլերների ցանկում այն գտնվել է 36 շաբաթ: «Տապակած կանաչ լոլիկները…» բարենպաստ ընդունվեցին քննադատների կողմից ու Հարփըր Լիի կողմից դրական արձագանքի արժանացան[1]:

1991 թվականին թողարկվել է վեպի էկրանավորումը՝ «Տապակած կանաչ լոլիկներ» ֆիլմը, որտեղ Էվելին Քոուչի դերում հանդես է եկել Քեթի Բեյթսը։

Ծանոթագրություններ

  1. «Fried Green Tomatoes at the Whistle Stop Cafe». Random House. Արխիվացված է օրիգինալից 2012-04-10-ին. Վերցված է 2009-11-10-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)