«Ատոմական ուժային մանրադիտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 17.
}}
 
'''Ատոմական Ուժային Մանրադիտակը''' (ԱՈՒՄ) շատ բարձր լուծելիության մանրադիտակ է, որը ի վիճակի է տարալուծել 1 [[նանոմետր]]ից փոքր օբյեկտներ, մոտ 1000 անգամ ավելի լավ քան սովորական լուսային մանրադիտակները։ ԱՈՒՄ-ը տրամաբանական զարգացումն էր [[Սքանավորող Թունելային Մանրադիտակ]]ի, որը ստեղծվել էր [[Գերդ Բիննիգ]]ի և [[Հայնրիխ Ռոհրեր]]ի կողմից 1980-ականների սկզբին և որի համար նրանք 1986 թվականին արժանացան [[Նոբելյան մրցանակ]]ի։ Ներկայումս ԱՈՒՄ-ը հանդիսանում է [[նանոտեխնոլոգիա]]յում ամենաառաջնային ու կիրառելի գործիքներից մեկը։ Ի տարբերություն [[օպտիկական մանրադիտակ]]ների ինֆորմացիան հավաքվում է ոչ թե «տեսնելու» այլ «զգալու» սկզբունքի վրա։ Նանոմետրիկ չափսերի զննող տարրը (զննիչ), անգլ. tip in cantilever)փոխազդում է մակերևույթի հետ շոշափելով այն և այդպիսով գրանցում է մակերևույթի [[տոպոգրաֆիա]]ն։ Զննիչի ատոմական ճշգրտությամբ շարժումը կարգավորվում է [[պիեզոէլեկտիկ]] տարրերի միջոցով։
 
ԱՈՒՄ ունի երեք հիմանկան հնարավորություն՝ ուժի չափում, մակերևութային (տոպոգրաֆիկ) պատկերում և մանիպուլյացիա։ Ուժի չափման դեպքում, ԱՈՒՄ-ը կարող է չափել զննիչի և նմուշի միջև ուժը՝ որպես դրանց փոխադարձ ազդեցության ֆունկցիա: Այն կարող է կիրառվել ուժային սպեկտրոսկոպիա իրականացնելու միջոցով նմուշի մեխանիկական հատկությունները որոշելու համար: Օրինակ կարող է լինել նմուշի Յունգի մոդուլի օրինակը՝ որպես կոշտության չափանիշ: Պատկերման ժամանակ, զննիչի ռեակցիան նմուշի կողմից ազդող ուժին կարող է օգտագործվել՝ մեծ լուծելիության եռաչափ տարածական եզրային պատկերներ ստանալու համար:
 
{{անավարտ}}