«Գեղամ Սարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Գեղամ Սարյան''' (իրական անունը՝ '''Բաղդասարյան Գեղամ Բաղդասարի Բաղդասարյան''') ({{ԱԾ}}), խորհրդահայ բանաստեղծ, թարգմանիչ: [[ՀԽՍՀ]] մշակույթի վաստակավոր գործիչ ([[1967]])։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր ([[1970]], «Քրիզանթեմ» բանաստեղծությունների ժողովածուի համար): Ուկրաինական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ ([[1972]]): [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1934]] թվականից: [[1946]] թվականին, [[1962]] թվականին և [[1970]] թվականին ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր:
 
== Կենսագրություն ==
Տող 6.
 
== Ստեղծագործությունը ==
Դեռ դպրոցական նստարանից Գեղամ Սարյանը հափշտակությամբ էր կարդում Պետրոս Դուրյանի, Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի, պարսից մեծ բանաստեղծներ Ֆիրդուսու, Օմար Խայամի, Սաադիի, Հաֆեզի ստեղծագործությունները: Դասական քնարերգության ավանդներով սնված պատանի Սարյանը գրել է տխրահույզ, ներհուն երգեր («Օ՛, ես դեռ մանկուց...», «Ծխախոտս», «Երկնքի պես հոգի ունեմ պարզ ու մուրջ...» և այլն)։ Տպագրվել է [[1919]] թ.-ից։ [[1925]] թվականին լույս է տեսել Սարյանի առաջին գիրքը՝ «Շիրակի հարսանիքը», [[1930]] թվականին՝ բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Երկիր խորհրդային»։ Այնուհետև հրատարակվել են Սարյանի քնարական երգերի, բալլադների, պոեմների ժողովածուները՝ «Երկաթե ոտնաձայներ» ([[1933]] թ.), «Միջօրե» ([[1935]] թ.), «Գյուլնարա» ([[1935]] թ.), «Բանաստեղծություններ» ([[1940]] թ.), «Բալլադներ» ([[1944]] թ.), «Հատընտիր» ([[1951]] թ.), «Քրիզանթեմ» ([[1968]] թ., [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|ՀԽՍՀ]] պետական մրցանակ)։ Լույս են տեսել նաև «Պատմվածքներ» ([[1928]] թ.) ժողովածուն, «Օտար մարդը» ([[1929]] թ.) վիպակը, «Երեք երգ» ([[1936]] թ.), «Գրիգոր Դերեն» ([[1967]] թ.) դրամատիկական [[պոեմ]]ներըպոեմները, «Հրաշալի սերունդ» ([[1950]] թ.) չափածո [[վեպ]]ըվեպը և թատերգություններ։ Իսկ ահա «Սերմնացանները» բանաստեղծությունը ողողված է պայծառ ու լուսավոր տրամադրությամբ:
 
Սարյանը միշտ հավատարիմ է մնացել քնարերգուի իր խառնվածքին ու ոճին. ջերմ, անմիջական, մտերմիկ, երբեմն պայծառ տխրությամբ համակված նրա [[երգ]]երը հայրենիքը, սերը, ստեղծարար աշխատանքը, մարդը գովերգող ձոներ են։ Հույզի և խոհի, քնարական նուրբ խոսքի և քաղաքացիական բուռն պաթոսի ներդաշնակությամբ, թեմատիկ բազմազանությամբ, կենսական հագեցվածությամբ, գեղարվեստական հյուսվածքի ինքնատիպությամբ են հատկանշվում Սարյանի բալլադները, պոեմները, չափածո դրամաներն ու ավանդազրույցները, որոնցում պատկերվել են քաղաքացիական կռիվները և Հայրենական մեծ պատերազմի հերոսականությունը («Բալլադ սիրո և հերոսության մասին», «Լուսանկարը»), հայ ժողովրդի պատմական ճակատագրին ու հայության ազգային–հայրենասիրական ոգորումները («Դեպի կառափնարան», «Փառքի տաճարը»)։ Դասական արժեքներ են Արևելքի ժողովուրդների ազգային և հոգևոր զարթոնքի թեմաներով Սարյանի ստեղծած բալլադները («Գյուլխանդա, «Գյուլնարա, «Իրանի»)։ Նրա շատ բանաստեղծություններ երգի են վերածվել։ Նա մի տասնյակի չափ ուրախ ու գողտրիկ [[ոտանավոր]]ներ է գրել նաև մանուկների համար։ Նշանակալից է Գեղամ Սարյանի ավանդը ուկրաինական մեծ կոբզարի` Տարաս Շևչենկոյի ստեղծագործությունները հայերեն հնչեցնելու գործում: Հայերեն է թարգմանել [[Ալեքսանդր Պուշկին|Ա. ՊուշկինիՊուշկին]]ի, [[Միխայիլ Լերմոնտով|Մ. ԼերմոնտովիԼերմոնտով]]ի, [[Հայնրիխ Հայնե|Հ. Հայնեի]], [[Իլյա Ճավճավաձե|Ի. Ճավճավաձեի]], Ի. Գրիշաշվիլու ստեղծագործություններից, ինչպես նաև [[Մարկ Տվեն|Մ. Տվենի]] «[[Հեկլբերի Ֆիննի արկածները]]»։ Սարյանի երկերը առանձին գրքով հրատարակվել են շատ ժողովուրդների լեզուներով։ Սարյանի հուզական, ջերմ ու մտերմիկ բազմաթիվ բանաստեղծություններ վերածվել են երգի ու մնայուն տեղ գրավել հայ երգացանկում:
 
Մահացել է 1976 թվականի նոյեմբերի 14-ին, Երևանում։
Տող 20.
* Յերկաթե ոտնաձայներ, Յերևան, Պետհրատ, 1933 թ., 113 էջ:
* Միջօրէ, Յերևան, Պետհրատ, 1935 թ., 224 էջ:
* Գյուլնարա, Երևան, Պետհրատ, 1935, 36 էջ:
* Յերեք յերգ (դրամատիկական պոեմ), Յերևան, Պետհրատ, 1936 թ., 98 էջ:
* Իսպանիայի պատանի հերոսները, Երևան, Պետհրատ, 1936, 32 էջ:
* Բանաստեղծություններ, [[Երևան]], Պետհրատ, 1940, 304 էջ:
* Տղան ու մահը, Երևան, Հայպետհրատ, 1941, 16 էջ:
* Հայրենիքի համար, Երևան, Հայպետհրատ, 1942, 14 էջ:
* Պահակը, Երևան, Հայպետհրատ, 1942, 13 էջ:
* Բալլադներ, Երևան, Հայպետհրատ, 1944 թ., 92 էջ:
* Փառքի տաճարը, Երևան, Հայպետհրատ, 1944, 15 էջ:
* Հատընտիր, Երևան, Հայպետհրատ, 1945 թ., 216 էջ:
* Բանաստեղծություններ (միհատորյակ), Երևան, Հայպետհրատ, 1947 թ., 488 էջ:
Տող 36.
* Երկեր, (միհատորյակ), Երևան, Հայպետհրատ, 1956 թ., 542 էջ:
* Բալլադներ, Երևան, Հայպետհրատ, 1957 թ., 140 էջ:
* Խաղընկերներ, Երևան, Հայպետհրատ, 1957, 28 էջ:
* Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1958 թ., 328 էջ:
* Մանուկն ու ձյունը, Երևան, Հայպետհրատ, 1958, 8 էջ:
* Երկերի ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1961 թ., 468 էջ:
* Երկերի ժողովածու, հատ. 2. Բալլադներ և պոեմներ, Երևան, 1961 թ., 408 էջ:
* Սայաթ-Նովա, Երևան, Հայպետհրատ, 1964, 16 էջ:
* Ընտրված էջեր, Երևան, «Հայաստան», 1965 թ., 408 էջ:
* Հատուցում (դրամատիկական պոեմ), Երևան, «Հայաստան», 1966 թ., 144 էջ:
Տող 56.
* Բանաստեղծություններ և պոեմներ, Երևան, «Հայաստան», 1982 թ., 312 էջ<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=08NXHAAACAAJ&dq=%D4%B3%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B4+%D5%8D%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&hl=en&sa=X&ved=0ahUKEwitguqS-sDgAhVTwcQBHXYUCZAQ6AEIKDAA|title=Բանաստեղծություններ եւ պոեմներ|last=Բաղդասարյան)|first=Գեղամ Սարյան (pseud van Գեղամ Բաղդասարի|date=1982|publisher=Սովետական գրող|language=hy}}</ref>:
* Կարոտ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 2003 թ., 92 էջ:
* Մանուկն ու ձյունը: Բանաստեղծություններ: Նախադպրոցական տարիքի համար: Արևիկ, 1989, 12 էջ<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=rjtjAAAACAAJ&dq=%D4%B3%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B4+%D5%8D%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&hl=en&sa=X&ved=0ahUKEwitguqS-sDgAhVTwcQBHXYUCZAQ6AEILjAB|title=Մանուկն ու ձյունը: Բանաստեղծություններ : Նախադպրոցական տարիքի համար|last=Սարյան|first=Գեղամ Բաղդասարի|date=1989|publisher=Արեւիկ|isbn=9785807701442|language=hy}}</ref>:
*
 
=== Թարգմանություններ (ռուսերենից) ===
Տող 83 ⟶ 82՝
* Բազյան Ս., Երեք ուրվագիծ, Երևան, 1941 թ.
* Մանուկյան Ս., Գեղամ Սարյան, Երևան, [[1954]] թ.
* [[Հեկտոր Ռշտունի|Ռշտունի Հեկտոր]], Գեղամ Սարյան, Երևան, [[1958]] թ.
* [[Վազգեն Մնացականյան|Մնացականյան Վազգեն]], Գեղամ Սարյանի պոեզիան, Երևան, [[1963]] թ.
*Ինչ է, ով է-հանրագիտարան-4, Երևան, 1987թ., էջ 123-124:
 
Տող 91 ⟶ 90՝
 
== Աղբյուրներ ==
* [[Հայկական սովետական հանրագիտարան]], հատ. 10, Երևան, 1985 թ.
* [[Հայկական համառոտ հանրագիտարան]], հատ. 4, Երևան, 2003 թ.
* Ով ով է /Հայեր: Կենսագրական հանրագիտարան/, հատ. 2, Երևան, 2007 թ.
Տող 102 ⟶ 100՝
 
{{DEFAULTSORT:Սարյան, Գեղամ}}
 
[[Կատեգորիա:20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի արևելահայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի արևելահայ դրամատուրգներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ]]
[[Կատեգորիա:Ռուսերենից հայերեն թարգմանիչներ]]
[[Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ գրողների միության անդամներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ԳԽ 8-րդ գումարման պատգամավորներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի հայ գրողներ]]
[[Կատեգորիա:Հայ տղամարդ գրողներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի թարգմանիչներ]]
[[Կատեգորիա:Հայ տղամարդ բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Հայ տղամարդ գրողներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի հայ բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Խորհրդային գրողներ]]