«Ալեքսանդր Պրոխորով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: nn:Aleksandr Prokhorov
No edit summary
Տող 19.
Մշակել է հաճախականության և ժամանակի մոլեկուլային չափանմուշներ, որը 1954-ին ([[Նիկոլայ Բասով]]ի հետ միասին), հանգեցրել է [[ամիակ]]ի վրա առաջին մոլեկուլային քվանտային գեներատորի ստեղծմանը։
 
1955-ին Բասովի հետ առաջարկել է սկզբունքային նոր մեթոդ` բացասական կլանումով միջավայրի ստեղծմանը, այսպես կոչված` ` երեք մակարդակների մեթոդը։ 1955-60-ին աշխատել է [[քվանտային պարամագնիսական ուժեղացուցիչներ]]ի ստեղծման վրա` գերբարձր հաճախությունների տիրույթում, հետազոտել է մեծ թվով բյուրեղների հատկությունները, որոնք կիրառություն գտան այդ ուժեղացուցիչներում։ Հատկապես նշանակալից է Պրոխորովի հետազոտությունը քվանտային էլեկտրոնիկայում [[սուտակ]]ների կիրառությամբ ուղղությամբ։
 
1958-ին առաջարկել է, այսպես կոչված, բաց ռեզոնատորը, որը լայն կիրառություն է գտավ լազերային տեխնիկայում։
 
1959-ին Բասովի հետ արժանացել է Լենինյան, իսկ 1964-ին` Բասովի ու [[Չարլզ Հարդ Թաունս]]ի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
1960-ից Պրոխորովն իր հետազոտությունների հիմնական ուղղությունն է դարձրել [[լազեր]]ներում ընթացող երևույթների հետազոտումը, ամենաբազմազան լազերների ստեղծումն ու կիրառությունը։