«Գյումրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 629.
 
[[Պատկեր:2014 Prowincja Szirak, Giumri, Katedra Matki Bożej (01).jpg|մինի|աջից|250px|Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցին]]
Քաղաքի գլխավոր եկեղեցին [[Սուրբ Յոթ Վերք]]ն է, որը կառուցվել է [[1874]]-[[1886]] թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց հրապարակում։ Եկեղեցու իրական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն վերանվանվել է Յոթ Վերք՝ ի պատիվ [[Մարիամ Աստվածածին|Մարիամ Աստվածածնի]] «Յեօթն խոցից» սրբապատկերի, որն ըստ Ղ. Ալիշանի՝ նկարել է Ղուկաս Ավետարանիչը և Հայաստան է բերել Գրիգոր Մագիստրոսը։ Նկարում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Յոթվերք եկեղեցին ըստ հատակագծի ասիմետրիկ է, սակայն եկեղեցու հետաքրքիր լուծման պատճառով այն արտաքնապես սիմետրիկ է երևում։ Եկեղեցին գործել է անգամ [[Սովետական Միություն|Սովետական Միության]] տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին [[Էջմիածնի Մայր Տաճար]]ն էր։

[[1988]] թ. [[Սպիտակի երկրաշարժ|ավերիչ երկրաշարժից]] [[Սուրբ Յոթ Վերք]]ը քիչ է տուժել։ Երկու փոքր գմբեթները ամբողջությամբ պոկվել և ընկել են վայր։ Այդ գմբեթների հիմա դրված են եկեղեցու բակում<ref name="Yot_verq">{{cite web|url=http://www.building.am/arm/page.php?id=382 |title=Յոթ Վերք Եկեղեցի, Գյումրի, Հայաստան |date= |accessdate=2013 Հուլիսի 8}}</ref><ref name="Yot_verq_church">{{cite web|url=http://www.findarmenia.com/arm/sights/yot-verk |title=Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցի |date= |accessdate=2013 Հուլիսի 8}}</ref>։
 
[[Պատկեր:Surb Amenaprkitch pre88.jpeg|մինի|ձախից|150px|Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մինչև 1988 թ. ավերիչ երկրաշարժը]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գյումրի» էջից