«Ռոզա Ուելթ–Շթրաուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = Ռոզա Ուելթ-Շթրաուս | բնագիր ԱԱՀ = Rosa Welt-Straus | background-color = #ededed | պատկեր = ד"ר רו...»:
(Տարբերություն չկա)

17:58, 2 փետրվարի 2021-ի տարբերակ

Ռոզա Ուելթ–Շթրաուս (1856–1938) սուֆրաժիստ և ֆեմինիստ էր[1]։ Ծնվել է Ավստրիայում, այդ երկրում առաջին աղջիկն էր, ով ավարտել է ավագ դպրոցը, և առաջին ավստրուհին, ով ստացել է բժշկական կրթություն, ինչպես նաև Եվրոպայում առաջին կին ակնաբույժը[2][3]։ Իր բժշկական աստիճանը ստացել է 1878 թվականին Բեռնի համալսարանում[2][3]։ Երեք քույր է ունեցել՝ Իդան, Լեոնորան և Սառան[2]։ Այն բանից հետո, երբ նա և իր քույրերից մեկը տեղափոխվել են Ամերիկա, նա աշխատել է որպես աչքի վիրաբույժ ակնաբուժարանում և Նյու Յորքի կանանց հիվանդանոցում[1]։ Ամուսնացել է գործարար Լուի Ստրաուսի հետ և ունեցել են դուստր՝ Նելլի Շտրաուս–Մոչենսոն[1]։ 1904 թվականին, ամերիկյան պատվիրակության կազմում մասնակցել է Կանանց միջազգային միության առաջին համագումարին[1]։ Որոշ ժամանակ շարունակել է որպես այդպիսին մասնակցել, իսկ հետագայում ներկայացրել է հրեա կանանց միությունը հանուն հավասար իրավունքների Էրեց Իսրայելում, այդ ժողովներում[1]։

Ռոզա Ուելթ-Շթրաուս
Rosa Welt-Straus
Դիմանկար
Ռոզա Ուելթ-Շթրաուսը 1893 թվականին
Ծնվել է1856 թվականի օգոստոսի 24 Ավստրիայում
ԾննդավայրՉեռնովցի, Բուկովինայի դքսություն, Ավստրիական կայսրություն
Մահացել է1938 թվականի դեկտեմբերի 15-ին, Ժնևում, Շվեյցարիա
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  ԱՄՆ
ԱզգությունԱվստորամերիկացի
ԿրթությունԲեռնի համալսարան
ՄասնագիտությունԱկնաբանություն, սուֆրաժիստ
ԱմուսինԼուի Ստրաուս

1919 թվականին ստեղծվել է Իշուվը (Հրեա կանանց միություն հավասար իրավունքների համար Էրեց Իսրայել քաղաքում) կանանց առաջին համապետական կուսակցությունը, որի ղեկավար նշանակվել էր Ուելթ–Սթրաուսը, այդ տարի այնտեղ էր ներգաղթել, շարունակել է մինչև իր մահը[1][2][4][5]։ 1920 թվականի հուլիսին մեկնել է Լոնդոն՝ մասնակցելու այն ժողովին, որի ժամանակ ստեղծվել է Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպությունը (WIZO), և սույն տարում, ավելի ուշ, ներկայացրել է հրեա կանանց միությունը հանուն հավասար իրավունքների Էրեց Իսրայելում, «Կանանց ընտրական իրավունքի միջազգային դաշինք» համագումարում, որը տեղի է ունեցել Ժնևում։ Միջազգային կոմիտեներում ներկայացրել է «Կանանց ընտրական իրավունք» միջազգային դաշինքը, մասնակցել է բոլոր համագումարներին և հաճախ ընդգրկվել է համաժողովներ անցկացնող երկրների վարչապետների պատվիրակություններում[1]։

1926 թվականին հարեդիմը, որը նախընտրում էր չբախվել հանրաքվեյի, լքել է Իշուվի ներկայացուցիչների ժողովը, և այդ տարի պաշտոնական հայտարարություն է արվել (վավերացվել է մանդատային կառավարության կողմից 1927 թվականին), որը հաստատում էր «կանանց հավասար իրավունքները կյանքի բոլոր ասպեկտներում՝ Իշուվում՝ քաղաքացիական, քաղաքական և տնտեսական»[6]։ Ուելթ–Շթրաուսը մահացել է Ժնևում, 1938 թվականին[1]։

Լրացուցիչ գրականություն

Hama'avak al Ha'kol: Leidato shel Feminism Ivri [translation: Battle for the Vote: The Birth of Hebrew Feminism], by Prof. Margalit Shilo of Bar-Ilan University[2]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Welt-Straus, Rosa | Jewish Women's Archive». Jwa.org. Վերցված է 2013-10-13-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hasson, Nir (2013-04-19). «Searching for the banner of the Hebrew woman - Week's End Israel News». Haaretz. Վերցված է 2013-10-13-ին.
  3. 3,0 3,1 «Higher Education in Central Europe | Jewish Women's Archive». Jwa.org. 2009-03-01. Վերցված է 2013-10-13-ին.
  4. Kark, Ruth; Shilo, Margalit; Hasan-Rokem, Galit (2009-03-15). Jewish Women in Pre-State Israel: Life History, Politics, and Culture. ISBN 9781584658085. Վերցված է 2013-10-13-ին.
  5. «Second Aliyah: Women's Experience and Their Role in the Yishuv | Jewish Women's Archive». Jwa.org. Վերցված է 2013-10-13-ին.
  6. Bernstein, Deborah (January 1992). Pioneers and Homemakers: Jewish Women in Pre-State Israel. ISBN 9780791409053. Վերցված է 2013-10-13-ին.