«1989 թվականի հեղափոխություններ»–ի խմբագրումների տարբերություն

Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
(Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8)
Խորհրդային ռազմական գործոնը բավական մեծ դեր էր խաղում կոմունիստական կառավարությունների կայունության գործում նաև այդ իրադարձություններից հետո, սակայն վերակազմավորման գործընթացների զարգացումից հետո ԽՍՀՄ-ը սկսեց աստիճանաբար հեռանալ «Բրեժնևի դոկտրինից», իսկ 1989 թվականի հոկտեմբերի 23-25-ը պաշտոնապես հայտարարեց իր արբանյակների դեմ ուժ կիրառելուց հրաժարվելու մասին։ Դա շրջադարձային կետ դարձավ խորհրդային արտաքին քաղաքականության մեջ:
 
ԽՍՀՄ նոր քաղաքականությունը ոչ պաշտոնապես արևմտյան երկրներում անվանվել է «Սինատրայի Դոկտրինա»<ref>[{{Cite web |url=http://www.inopressa.ru/iht/2006/01/26/16:16:50/chill |title=Иностранная пресса:] |accessdate=2020-12-31 |archive-date=2008-06-08 |archive-url=https://web.archive.org/web/20080608221106/http://www.inopressa.ru/iht/2006/01/26/16:16:50/chill |dead-url=yes }}</ref>:
 
Դիտվել է «ձնագնդի» էֆեկտը, ընդ որում՝ կախված չի եղել ժողովրդավարության համար բարենպաստ տնտեսական ու սոցիալական պայմանների առկայությունից, սակայն տեղի է ունեցել իրադարձությունների ընթացքի արագացում։ Այն բանից հետո, երբ 1989 թվականի օգոստոսին ԽՍՀՄ-ը հաշտվեց Լեհաստանում ոչ կոմունիստական ուժերի իշխանության գալու հետ, ժողովրդավարացման ալիքը ծածկեց սոցիալիստական ճամբարի երկրները մեկը մյուսի հետևից՝ Հունգարիան սեպտեմբերին, ԳԴՀ-ն հոկտեմբերին, Չեխոսլովակիան և Բուլղարիան նոյեմբերին և Ռումինիան դեկտեմբերին<ref>''[[Хантингтон, Сэмюэл Филлипс|Хантингтон С.]]'' Третья волна. Демократизация в конце XX века. — М.: РОССПЭН, 2003.</ref>։ Հայտնի է դեպքերի տևողության պայմանական բանաձևը, որը ձևակերպել է անգլիացի քաղաքագետ Թիմոթի Գարտոն Էշան<ref name="main">{{книга | ответственный = Ответственный редактор [[Новопашин, Юрий Степанович|Ю. С. Новопашин]] | заглавие = История антикоммунистических революций конца XX века: Центральная и Юго-Восточная Европа| издательство = Наука | год = 2007}}</ref>: