«Էլիզա Ագնինի Լոլլին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|Էլիզա Ագնինի Լոլլինի '''Էլիզա Ագնինի Լոլլինին''' (1858 թվականի մարտի 22 – 1922 թվականի...»:
(Տարբերություն չկա)

23:38, 31 հունվարի 2021-ի տարբերակ

Էլիզա Ագնինի Լոլլինին (1858 թվականի մարտի 22 – 1922 թվականի հունիսի 22) իտալացի ռահվիրա, ֆեմինիստ, խաղաղապահ, սուֆրաժիստ և քաղաքական գործիչ։ 1896 թվականին, «Կանանց համար ասոցիացիայի» համահիմնադիրն էր, որը ոչ միայն սատարում էր կանանց քաղաքացիական և քաղաքական իրավունքները, այլ նաև կոչ էր անում Իտալիայի զորքերը դուրս բերել Աֆրիկայից։ Կանանց ընտրական իրավունքի կոմիտեի անդամ, 1910 թվականին հորդորել է սոցիալիստական կուսակցությանը կանանց՝ ձայների համար։ Նա նաև պայքարել է կանանց իրավունքների բարելավման համար, հատկապես կրթության, ամուսնալուծությունների, հավասար աշխատավարձի և աշխատանքային պայմանների ոլորտներում[1][2]։

Էլիզա Ագնինի Լոլլինի

Կենսագրություն

Ծնվել է 1858 թվականի մարտի 22-ին Բոլոնիայի հյուսիսում գտնվող Ֆինալե Էմիլիայում, Թոմասո Ագնինիի և Էլիզաբետա Կոստների դուստրն էր։ 1885 թվականի օգոստոսին ամուսնացել է փաստաբան և քաղաքական գործիչ Վիտորիո Լոլինիի (1860–1924) հետ, չորս երեխա են ունեցել[2]։

1896 թվականին, նա չորս այլ երիտասարդ կանանց (Ջիակինտա Մարտինի, Ալինա Ալբանի, Վիրջինի Նաթան և Եվա դե Վինչենցիս) հետ միասին, հիմնել է «Կանանց ասոցիացիան», որը դարձել է իտալական ֆեմինիստական շարժման կարևոր ներկայացուցիչը։ Նաև ակտիվ էր կանանց ընտրական իրավունքի կոմիտեյում՝ ապաքաղաքական տեսանկյունից աջակցելով կանանց։ Համառ պացիֆիստ Ագնինին կտրականապես դեմ էր Առաջին համաշխարհային պատերազմին Իտալիայի մասնակցությանը[1]։

Էլիզա Ագնինի Լոլլինին մահացել է Հռոմում, 1922 թվականի հունիսի 22-ին կերակրափողի քաղցկեղից[1][2]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Mori, Silvia. «Elisa Agnini Lollini» (Italian). Enciclopedia delle donne. Վերցված է 16 February 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 «Elisa Agnini Lollini» (Italian). Comune di Finale Emilia. 18 April 2014. Վերցված է 16 February 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)