«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 123.
* «Եթե որևէ հոդվածում ԼԳԲՏ անձանց հիշատակումը "փչացնում է" այդ հոդվածն ապա դարձյալ չգիտեմ ինչ ասել...»։ Ինչո՞ւ եք Դուք որակումներ տալիս և դրան փորձում պատասխանել, հետո էլ կրկին տարակուսականք հայտնում բան ասել չիմանալու մասին։ Միթե՞ իսկապես իմ այդքան գրածից Դուք հասկացել եք, որ հոդվածում «ԼԳԲՏ» անձանց մասին գրելն է հոդված փչացնելը։ Եթե այո, պատրաստ եմ նորից բարձրացնել հարցադրումներս պատահարի նշանակալիության հետ կապված, պարզաբանում ակնկալել «ԼԳԲՏ ակտիվիստ» տերմինի, պատահարի հիմքում սեռային կողմնորոշումը լինելու հետ կապված, ու բազում նմանօրինակ հարցեր։
* Հայաստանի դատական համակարգի մասին որակումներ եք տալիս, սակայն համոզված եմ գիտեք, որ Հայերեն Վիքպեդիան նման իրավասություն չունի. մենք պարզապես դա օգտագործում ենք որպես փաստ։ Չենք էլ կարող այստեղ որոշել որ տեսակետն է Ձեր բնորոշմամբ «իլյուզոր», իսկ որ արդարադատությունն է, կրկին Ձեր ձևակերպմամբ՝ «վայ»։ Նկատել եմ հոդվածը բարելավելուն ինձ ուղղված Ձեր առաջարկը, նպատակահարմարությունից ելնելով դրան կանդրադառնամ այս քննարկման ավարտից հետո։ Ներողություն, եթե անպատասխան թողնելը վատ է ընկալվել։ Չեմ ուզեցել։--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 19:04, 31 Հունվարի 2021 (UTC)
 
: Հարգելի {{u|Ավետիսյան91}}
* Կոնսեսուսն ու քվեների թիվը տարբեր բաներ են։ Սողոմոնի արգումենտները, ցավոք, հոդվածից տանում էին դեպի ոչ պոպուլյար տեսություններ ու ենթադրություններ։ Գևորգի վերապահումները բավարարված են, իր իսկ կողմից հավելումներով (ինչի համար շնորհակալ եմ): Վարդանը կարծիք առաջարկելիս չմանրամասնեց կոնկրետ ինչն ու ինչպես է խախտված, ու բարելավման տարբերակներ չառաջարկեց, չնայած իմ պատրաստակամությանը դրանք հաշվի առնելու։ Ձեր սկզբնական առաջարկը միջադեպը հեռացնելն էր, այն կոնսենսուս չի հավաքել։ Հիմա, էական բարելավումից հետո, այդ առաջարկը կրկին բարձրացնելն է ազնվորեն տարակուսանք հարուցում։
Տող 128 ⟶ 129՝
* Վիկիպեդիայում տեղ գտնելու հիմնական չափանիշը notable լինելն է (նշանակալիությունը), իսկ այս միջադեպի մասին մեծ արձագանք է եղել, մեծ քանակությամբ հոդվածներ ու զեկույցներ են եղել, ու այս հարյուրամյակում գյուղի համար երկու նշանակալի իրադարձություններից մեկը (սահմանագծմանը զուգահեռ) սա է եղել, սա է կարևոր։
* Ուրախ եմ որ ԼԳԲՏ տերմինի / անձանց հանդեպ ոչինչ չունեք, մնացած հարցերին կարծեմ պատասխանել եմ։
* Հոդվածին օգնել, իհարկե, պարտավոր չեք, քանի որ ամեն ինչ կամավոր է։ Շաբաթներով որևէ ակտիվություն չունեցած քննարկման չարխիվացումն է, սակայն, տարօրինակ. արդյո՞ք հայերեն Վիքիպեդիայում անգլերենի նման կանոն չկա որ նման քննարկումները բոտի կողմից ավտոմատաբար կամ չներգրավված (non-involved) ադմիններից մեկի կողմից արխիվացվեն։
[[Մասնակից:Armatura|Armatura]] ([[Մասնակցի քննարկում:Armatura|քննարկում]]) 19:57, 31 Հունվարի 2021 (UTC)