«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 116.
 
Հարգելի {{Նշել|Armatura}}, խնդրում եմ պատասխանել մի հարցի. արդյո՞ք Դուք որևէ հետաքրքրությունների կոնֆլիկտ ունեք քննարկվող առարկայի հետ, որը կարող է խոչընդոտել Ձեր կողմից օբյեկտիվ կարծիքի արտահայտմանը։ Եթե կա այդպիսին, խնդրում եմ բացահայտել։ Պարզաբանեմ, որ այդպիսին կարող է լինել վեճի կողմերից մեկին անդամակացելը (հարելը), դատական գործում կարգավիճակ ունենալը՝ ներգրաված լինելը որպես տուժող, մեղադրյալ, կասկածյալ, վկա, պաշտպան, պետական մեղադրող, տուժողի ներկայացուցիչ կամ ազգակցական կապ ունենալ վերջիններիս հետ։ Հարցս հիմնավորեմ. վերընթերցեցի հոդվածի քննարկվող բաժինը։ Տպավորություն էր, որ ոչ թե հանրագիտարանի հոդված է, այլ «Փինք Արմենիայի» հրապարակում կամ իրավական վեճի մասին լրագրողական հետաքննություն՝ տարբեր մեկնաբանություններով, որակումներով, ոչ հանրագիտարանային ձևակերպումներով, գործ հարուցելու, կարճելու, վերաբացելու մասին արհեստածին ուռճացված մի բաժին, որտեղ չկա օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Փաստեմ սակայն, որ այս քննարկումը բացելուց և Ձեզ ուղղված իմ հարցադրումից հետո հոդվածում ավելացրել եք նաև «ծեծողների» կարծիքը, որը երևույթի համակողմանի լուսաբանմանն ուղղված դրական քայլ է, չնայած ողջ պատահարը շարունակում եմ համարել ոչ հանրագիտարանային և այդ պատճառով զերծ եմ մնում խմբագրելուց։ Եթե նմանատիպ հարց առաջանա նաև Ձեզ մոտ, ապա պատասխանեմ, որ՝ Ոչ, ինքս չունեմ հետաքրքրությունների կոնֆլիկտ, միակ հետաքրքրությունս հայկական պատմական գյուղի հանրագիտարանային հոդվածը չփչացնելն է։ Հիշեցնեմ նաև, որ կարող եք չբացահայտել կապը , եթե այդպիսին առկա է։--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 17:41, 31 Հունվարի 2021 (UTC)
:Հարգելի {{u|Ավետիսյան91}} ոչ ծեծողների, ոչ ծեծվողների, ոչ էլ (վայ-) արդարադատություն իրականացնողների հետ շահերի բախում չունեմ։ ՀՀ-ում արդարադատության մասին իլյուզոր տեսակետը (համաձայն որի եթե մինչ հիմա մարդ չի նստել կատարվածի համար ուրեմն բան էլ չի եղել) մեղմ ասած չեմ կիսում։ Ինչևէ, դատական պրոցեսը շարունակվում է։ Տարօրինակ ոչինչ չկա,որ Փինք Արմենիան, որպես Հայաստանում փոքրամասնությունների պաշտպանության մեջ մասնագիտացած կազմակերպություն, միջադեպին ամենաբարձրն արձագանքողներից մեկը պետք է լիներ, ու տարօրինակ ոչինչ չեմ տեսնում այդ արձագանքի ցիտման մեջ, համապատասխան attribution-ով։ Կասկած ունեմ, որ գուցե սեռական փոքրամասնությունների հանդեպ անտոլերանտությունն է հոդվածի այդ հատվածի վերաբերյալ այստեղ հնչած 1-2 կարծիքների պատճառը, ուրախ եմ եթե դա Ձեզ չի վերաբերվում ըստ շահերի (չ)բախման Ձեր հայտարարության։ Ամեն դեպքում հոդվածի այդ հատվածը հեռացնելու վերաբերյալ Ձեր առաջարկությունն այստեղ կոնսենսուս չհավաքեց, ու այս քննարկումը շաբաթների լռությունից հետո վերակենդանացնելը մի փոքր անհասկանալի եմ գտնում։ Եթե փոքրիկ գյուղի մասին քիչ բան ասող stub-ից միջին չափի հոդված դարձնելը պատմության խորքից մինչև մեր օրեր նշանակալի տվյալների / իրադարձությունների նկարագրմաննկարագրմամբ հոդվածը "փչացնել" է համարվում,ապա չգիտեմ ինչ ասել... Եթե որևէ հոդվածում ԼԳԲՏ անձանց հիշատակումը "փչացնում է" այդ հոդվածն ապա դարձյալ չգիտեմ ինչ ասել... Հոդվածը համալրելու մասին օգնության բազմաթիվ կոչերն ի դեպ, այստեղ և հոդվածի քննարկման էջում հնչած, մնացին անպատասխան...[[Մասնակից:Armatura|Armatura]] ([[Մասնակցի քննարկում:Armatura|քննարկում]]) 18:43, 31 Հունվարի 2021 (UTC)
 
== Ավելորդ ֆորմալիզմ ==