«Բազմախոզան որդեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}}
{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}}'''Բազմախոզան որդեր''', ({{lang-en|Polychaeta}}), օղակավոր որդերի դաս։ Երկարությունը՝ 1 մմ։ Մարմինը բաղկացած է առանձին (երբեմն մի քանի հարյուր) հատվածներից և բաժանվում է 3 մասի՝ գլխային, իրանային, անալ (պիգիդիում)։ Առաջին երկուսն ապահովված են զույգ կողային ու շարժական ելուստներով (պարապոդիումներով)։ Յուրաքանչյուր ելուստ կազմված է 2 ճյուղից՝ մեջքային և որովայնային, ունի բեղիկ և վերջանում է խոզանների խրձով (որտեղից՝ բազմախոզան անունը)։ Ունեն աչքեր և հավասարակշռության օրգաններ՝ ստատոցիստներ։ Բաժանասեռ են, բեղմնավորությունը արտաքին է, զարգանում են [[մետամորֆոզ]]ով։ Հազվադեպ բազմանում են անսեո ճանապարհով։ Տեսակների մեծ մասն ապրում է ծովերում, մյուսները՝ քաղցրահամ ջրերում՝ տարբեր խորությունների վրա։ Հայտնի է 4000 տեսակ։ Դրանցից նախկին ԽՍՀՄ տարածքում հանդիպում է 600-ը։ Սնվում են կենդանի օրգանիզմներով, որոշ տեսակներ [[մակաբույծ]]ներ են։ Բազմախոզան որդեր սնունդ են ձկների, իսկ ծանծաղ ջրերում՝ թռչունների համար։ Բազմախոզան որդերի պալոլո տեսակը արևադարձային երկրներում օգտագործվում է որպես սնունդ։
 
== Ծանոթագրություններ ==