«Թուղթ առ Կողոսացիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.armenianchurchlibrary.com/ +https://armenianchurchlibrary.com/)
No edit summary
Տող 1.
{{Անաղբյուր}}
{{Նոր Կտակարանի Գրքերը}}
Կողոսիան [[Փոքր Ասիա|Փոքր Ասիայի]] քաղաքներից մեկն էր, որը գտնվում էր [[Եփեսոս|Եփեսոսից]] շուրջ 200 կիլոմետր հեռու, դեպի արևելք: Հայտնի չէ, թե [[Պողոս առաքյալ|Պողոսը]] երբևէ այցելե՞լ է այդ քաղաքը: Նրա ծառայակիցներից մեկը՝ Եպափրասը, որ կողոսացի էր, առաջինը ինքն էր [[Ավետարան|Ավետարանը]] քարոզել այնտեղ:
'''Պողոս առաքյալի Կողոսացիներին ուղղված նամակը''' ('''Թուղթ առ Կողոսացիս'''), [[Նոր Կտակարան]]ի կանոնի մաս կազմող գիրք, [[Պողոս առաքյալ]]ի նամակներից մեկը։ Հասցեագրված է [[Փոքր Ասիա]]յի [[Կողոսա]] քաղաքի քրիստոնյա համայնքին։ Գրվել է նույն ժամանակաշրջանում, ինչ Եփեսացիներին և Փիլիմոնին ուղղված նամակները մոտավորապես [[62]] թվականին։ Ժամանակակից հետազոտողների մի մասի կողմից Պողոսի հեղինակ լինելը վիճարկվում է։
 
Երբ Պողոսը բանտում էր գտնվում (հավանաբար [[Հռոմ|Հռոմում]]), Եպափրասը գնացել էր նրա մոտ՝ հայտնելու, որ կողոսացիները մի նոր վարդապետության տարածիչների ազդեցության տակ էին ընկել: Ըստ այդ մարդկանց ուսուցման, [[Աստված|Աստծուն]] ճանաչելու և փրկվելու համար հարկավոր էր պաշտամունք մատուցել ինչ-որ հոգևոր զորությունների, ենթարկվել որոշ ծեսերի և խստիվ պահպանել մի շարք կանոններ, որոնք վերաբերվում էին կերակուրներին, խմիչքներին և այլն: Հենց որ Պողոսը տեղեկանում է այդ մտահոգիչ կացության մասին, մի թուղթ է գրում կողոսացիներին՝ հիշեցնելու համար նրանց, որ Աստծու կողմից շնորհված փրկությունը ի [[Հիսուս|Քրիստոս]] լիովին բավարար է: Նա իր թուղթն հավանաբար ուղարկում է Տյուքիկոսի և Օնեսիմոսի միջոցով:
 
Թղթի առաջին մասում, մի կարճ ողջույնից և Աստծուն ուղղված մի աղոթքից հետո, առաքյալը ակնհայտ կերպով ցույց է տալիս, որ Քրիստոսին է պատկանում բարձրագույն իշխանությունը. Նա գերիվեր է բոլոր հոգևոր զորություններից. Նա է միակ գլուխը [[Եկեղեցի|Եկեղեցու]]:
 
Այնուհետև Պողոսը զգուշացնում է կողոսացիներին հեռու մնալ այն բոլոր մոլորություններից, որ ոմանք տարածում են իրենց համայնքում:
 
Թղթի վերջին մասում, անդրադառնալով կյանքի գործնական կողմերին, նա հորդորներ է տալիս նրանց այն մասին, թե ինչպիսի վարմունք պետք է ունենան քրիստոնեական համայնքում, ընտանիքում և հասարակության մեջ:
 
Թուղթը եզրափակվում է մի շարք անձնական պատգամներով և առաքյալի ձեռքով գրված ողջույնի խոսքով<ref>{{Cite book|title=Աստվածաշունչ|last=|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=}}</ref>:
 
== Նամակի կառուցվածքը ==
# Ներածություն, ողջույներ, գոհություն և աղոթք (1։1-1:14)
# Քրիստոսի անձի և գործի մասին ուսմունքը (1։15 - 2։3)
# Պատվիրաններ կեղծ վարդապետությունից հեռու մնալու մասին (2։4 - 3։4)