«Մասնակից:Melekh Hashemesh/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 49.
 
=== Հուղարկավորություն ===
[[Պատկեր:Eli cohen22.jpg|մինի|Հուշաքար Էլիահու Կոհենի անվամբ, [[Հերցլ լեռ]]<nowiki/>ան «Անհայտ զինվորների այգի», Երուսաղեմ]]
Սիրիան մերժեց Կոհենի մարմինը վերադարձնել Իսրայելում բնակվող իր ըտանիքին եւ նրա կին Նադիան 1965 թ. նոյեմբերին [[Ամին ալ-Հաֆիզ]]<nowiki/>ին նամակ ուղարկեց՝ հայցելով վերջինիս ներողամտությունը Կոհենի գործողությունների համար եւ խնդրելով վերջինիս աճյունը:
 
Տող 55.
 
2016 թ. սիրիական մի խումբ՝ «Սիրիական արվեստի գանձերը», ֆեյսբուքում տեսանյութ վերբեռնեց՝ ցուցադրելով մահապատժից հետո Կոհենի մարմինը<ref>{{Cite web|url=https://www.ynetnews.com/articles/0,7340,L-4857532,00.html|title=New footage emerges of Eli Cohen on the gallows|date=2016-09-20|website=Ynetnews|language=en|accessdate=2021-01-30}}</ref>: Մինչ այդ ոչ մի ֆիլմ կամ տեսանյութ չէր ցուցադրվել: Մամուլը 2018 թ. հուլիսի 5-ին տեղեկացրեց, որ Կոհենի ձեռքի ժամացույցը դուրս է բերվել Սիրիայից: Այրին նշեց, որ ժամացույցն ամիսներ առաջ վաճառքի էին հանել, իսկ Մոսադին հաջողվել է այն առգրավել: Մոսադի ղեկավար Յոսի Կոհենն այն ներկայացրեց Կոհենի ընտանիքին մի արարողության ժամանակ եւ այն այժմ ցուցադրվում է Մոսադի կենտրոնական գրասենյակում<ref>{{Cite web|url=https://www.jpost.com/israel-news/watch-of-famed-israeli-spy-eli-cohen-recovered-by-mossad-561737|title=Watch of famed Israeli spy Eli Cohen recovered by Mossad|website=The Jerusalem Post {{!}} JPost.com|language=en-US|accessdate=2021-01-30}}</ref>:
 
=== Ժառանգություն ===
Կոհենն Իսրայելում ազգային հերոս ճանաչվեց, իսկ շատ փողոցներ ու շրջաններ անվանակոչվել են նրա անվամբ: Վարչապետ [[Մենախեմ Բեգին]]<nowiki/>ը, պաշտպանության նախարար [[Էզեր Վայցման]]<nowiki/>ը, աշխատակազմի ղեկավար [[Մորդեխայ Գուր]]<nowiki/>ը եւ Մոսադի հետախուզության մի քանի աշխատողներ մասնակցեցին 1977 թ. կայացած Կոհենի որդու [[Բար Միցվա և Բաթ Միցվա|Բար միցվա]]<nowiki/>յին: Կոհենին նվիրված հուշաքար է տեղադրվել Երուսաղեմում՝ Հերցլ լեռան «Բացակա զինվորների այգում»:
 
=== Հղումներ ===