«Մասնակից:Melekh Hashemesh/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 52.
 
Մոնթիր Մաոսիլին՝ Հաֆեզ ալ-Ասադի կառավարության նախկին ղեկավարը, պնդել է, որ 2008 թ. օգոստոսին սիրիացիները Կոհենին երեք անգամ հուղարկավորել են՝ Իսրայելի կողմից հատուկ գործողությամբ<ref>{{Cite web|url=https://www.ynetnews.com/articles/0,7340,L-3589788,00.html|title=Former Assad aide: Eli Cohen's burial site unknown|date=2008-08-30|website=Ynetnews|language=en|accessdate=2021-01-30}}</ref> աճյունն Իսրայել տեղափոխելը խոչնդոտելու համար: Սիրիայի իշխանությունները շարունակաբար մերժել են (Կոհենի) ընտանիքի խնդրանքները աճյունը ստանալու համար: Կոհենի եղբայրներ Աբրահամն ու Մորիսը քարոզարշավ են ղեկավարել եղբոր աճյունը վերադարձնելու համար: Այժմ Կոհենի այրին է ղեկավարում այդ քարոզարշավը:
 
2016 թ. սիրիական մի խումբ՝ «Սիրիական արվեստի գանձերը», ֆեյսբուքում տեսանյութ վերբեռնեց՝ ցուցադրելով մահապատժից հետո Կոհենի մարմինը<ref>{{Cite web|url=https://www.ynetnews.com/articles/0,7340,L-4857532,00.html|title=New footage emerges of Eli Cohen on the gallows|date=2016-09-20|website=Ynetnews|language=en|accessdate=2021-01-30}}</ref>: Մինչ այդ ոչ մի ֆիլմ կամ տեսանյութ չէր ցուցադրվել: Մամուլը 2018 թ. հուլիսի 5-ին տեղեկացրեց, որ Կոհենի ձեռքի ժամացույցը դուրս է բերվել Սիրիայից: Այրին նշեց, որ ժամացույցն ամիսներ առաջ վաճառքի էին հանել, իսկ Մոսադին հաջողվել է այն առգրավել: Մոսադի ղեկավար Յոսի Կոհենն այն ներկայացրեց Կոհենի ընտանիքին մի արարողության ժամանակ եւ այն այժմ ցուցադրվում է Մոսադի կենտրոնական գրասենյակում:
 
=== Հղումներ ===