«Նաիրա Չիչոյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ դեղագետ
Content deleted Content added
Նոր էջ «'''Նաիրա Բաբկենի Չիչոյան''' (օգոստոսի 27, 1968, Երևան, Հայաստան), հայ դեղագետ, դեղագիտ...»:
(Տարբերություն չկա)

12:14, 30 հունվարի 2021-ի տարբերակ

Նաիրա Բաբկենի Չիչոյան (օգոստոսի 27, 1968, Երևան, Հայաստան), հայ դեղագետ, դեղագիտական գիտությունների դոկտոր[1]։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ[2]։

Կենսագրություն

Նաիրա Չիչոյանը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 27-ին Երևանում։ 1975-1985թթ․ սովորել է Երևանի Գառնիկ Ադդարյանի անվան թիվ 133 միջնակարգ դպրոցում։ 1985-1990 թվականներին ուսանել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետում՝ ավարտելով գերազանցության դիպլոմով (անվանական կրթաթոշակառու)։ 1990-1991 թվականներին անցել է ինտերնատուրա Երևանի թիվ 1 դեղատանը։

1991-1996թթ.- ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի, ֆարմակոգնոզիայի և բուսաբանության ամբիոնի ավագ լաբորանտ,

1996-2000թթ. - Կլինիկական ֆարմակոլոգիայի, ֆարմակոգնոզիայի և բուսաբանության ամբիոնում համատեղության կարգով` 0,25 հաստիքով ասիստենտ,

2000-2006թթ. - Կլինիկական ֆարմակոլոգիայի, ֆարմակոգնոզիայի և բուսաբանության ամբիոնում ՝ 0.5 հաստիքով ասիստենտ,

2006թ.- Կլինիկական ֆարմակոլոգիայի, ֆարմակոգնոզիայի և բուսաբանության ամբիոնում դոցենտի պաշտոնակատար` մինչ մրցույթով ընտրվելը,

2006-2007թթ.-ԵՊԲՀ Ֆարմակոգնոզիայի և բուսաբանության ամբիոնի պատասխանատու` ազատվելով դոցենտի պաշտոնից

2007թ․ մինչ օրս–ԵՊԲՀ Ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ։

Գիտական գործունեություն

2000 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «ՀՀ ֆլորայի վարդազգիների ընտանիքի որոշ ծառատեսակների կամեդների պաշտպանաբանական ֆարմակոգնոստիկ հետազոտումը և կիրառման հեռանկարները բժշկադեղագիտական բնագավառում» թեմայով՝ ստանալով դեղագործական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[3]:

2018 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայաստանի տարբեր շրջաններում ծիրանենիների կամեդարտադրողականության մոնիտորինգը, կամեդների ֆիզիկաքիմիական, ապրանքագիտական կենսաբանական առանձնահատկությունների ուսումնասիրումը եվ կիրառման հեռանկարները»՝ ստանալով դեղագիտական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[4]։

2013 թվականից ղեկավարում է 5 թեկնածուական ատենախոսական աշխատանք՝ «Դեղագիտություն» մասնագիտությամբ:

Հայրենական և միջազգային ամսագրերում տպագրված ավելի քան 60 գիտական աշխատությունների, 3 ուսումնամեթոդական ձեռնարկի, 1 մենագրության (Մոսկվա 2014թ․), 2 գյուտ-արտոնագրի հեղինակ է:

Մասնագիտական գործունեություն

2007թ․-ից ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի ցիկլային մեթոդական հանձնաժողովի անդամ,

2014թ․-ից ԵՊԲՀ Տեսական բժշկություն ԳԿԽ փորձագիտական հանձնաժողովի անդամ,

2015թ.-ից «Դեղագիտություն և դեղաբանություն, կրթություն և գիտություն» ասոցիացիայի անդամ,

2016թ․-ից ԵՊԲՀ 026 Տեսական բժշկություն մասնագիտական խորհրդի անդամ,

2016թ․-ից ԵՊԲՀ հետբուհական ցիկլային մեթոդական հանձնաժողովի անդամ,

2016-2017թթ. Խորհրդատու “Բուժինֆո” բժշկատեղեկատվական հաղորդման շրջանակներում:

Պարգևներ

2010թ․- ԵՊԲՀ հոբելյանական «Արծաթե մեդալ»,

2016թ․ Խորհրդանիշ-պարգև՝ Խարկովի դեղագործական համալսարանի ռեկտոր՝ ԳԱԱ ակադեմիկոս, Վ․Պ․ Չեռնիխի կողմից՝ Ուկրաինայի դեղագետների 8-րդ համագումարի աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար:

Միջազգային գիտաժողովներ

«3-rd international medical congress of Armenia together to health. Medical congress foundation» (Yerevan 2011).

«Pharmaceutical Sciences in XXI Century. II International Scientific Conference» II International scientific conference. Pharmaceutical sciences in XXI century. (Tbilisi, Georgia, 2014).

«Фундаментальные и прикладные проблемы науки». IX межд. симпозиум, посв.90-летию со дня рождения акад.В.П. Макеева. (Москва, 2014).

«International Conference on Biochemistry and Molecular Biology ICBMB( Paris 2015).

««VIII Национальный сьезд фармацевтов Украины». (Харьков 2016).

Ծանոթագրություններ

  1. «Նաիրա Չիչոյան». www.bok.am. Վերցված է 2021-01-30-ին.
  2. ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2021-01-30-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. «ՀՀ ֆլորայի վարդազգիների ընտանիքի որոշ ծառատեսակների կամեդների պաշտպանաբանական ֆարմակոգնոստիկ հետազոտումը և կիրառման հեռանկարները բժշկադեղագիտական բնագավառում | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2021-01-30-ին.
  4. «Հայաստանի տարբեր շրջաններում ծիրանենիների (Armeniaca vulgaris lam.) կամեդարտադրողականությունը, կամեդի ֆիզիկաքիմ, ապրանքագիտական առանձնահատկութ. և կենսաբանական ակտիվության ուսումնասիրումը և կիրառման հեռանկարները դեղագիտ. բնագավառում և կենսատեխնոլոգիայում | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2021-01-30-ին.